Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը բերման է ենթարկել Սանկտ-Պետերբուրգում Ուկրաինայի Գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին` ԱԴԾ-ից և իրավապահ մարմիններից փակ տեղեկատվություն ստանալու կասկածանքով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինից հարավ-արևմուտք գտնվող էլեկտրակայանում բռնկված հրդեհը մարելու աշխատանքների ժամանակ առնվազն երկու հրշեջ է մահացել: Այս մասին հայտնել է չինական «Սինխուա» գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին:
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ ոստիկանության: Պատճառն ավելի վաղ Մինեսոտայում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանությունն է:
COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech պատրաստուկի երկու չափաբաժին ստանալուց 6-12 ամիս անց պատվաստում ստացածներին, հավանաբար կպահանջվի երրորդ չափաբաժինը ներարկել, իսկ հետո հավանական է, որ հարկադրված կլինեն պատվաստվել ամեն տարի:
Նիդերլանդներում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միջոցառումները հիմնականում լինելու են առցանց ձևաչափով:
Սգո հանդիսավոր արարողությանը հրավիրած անձանց ցուցակը ներառում է 30 մարդ: Այդ մասին հաղորդվում է Բուքինգհեմյան պալատի կայքում: Ապրիլի 17-ին 14:40-ին (Երևանի ժամանակով 17:40-ին) արքայազն Ֆիլիպի դին դուրս կբերվի Վինձորի դղյակից: Թափորը՝ Գվարդիական գրենադերական գնդի նվագախմբի գլխավորությամբ, որի գնդապետը 42 տարի եղել է արքայազն Ֆիլիպը, կուղևորվի Սուրբ Գևորգի մատուռի կողմը:
Նիգերիայի հյուսիսում առնվազն 10 մարդ է մահացել եւ ավելի քան 400-ը՝ հոսպիտալացվել թույներ պարունակող հյութի գործածումից: Ապրիլի 16-ին այդ մասին հայտնել է Նիգերիայի The Authority նորությունների պորտալը՝ վկայակոչելով Կանոյի նահանգի բժշկական իշխանություններին:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Ղուրանի դասընթացները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վաշինգտոնը կարծում է, որ Պենտագոնը պետք 1 հիմնական ուշադրությունը կենտրոնացնի Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության վրա Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման լույսով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է նախօրեին սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատասխանը, Ռուսաստանից նույնպես 10 ամերիկացի դիվանագետ կարտաքսվի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում է «DW»-ն, 66-ամյա կանցլերը պատվաստվել է Բեռլինի նախկին օդանավակայանում հատուկ սահմանված կենտրոնում, որը ներկայումս աշխատում է բացառապես AstraZeneca-ի հետ: Այդ պատվաստանյութը հասանելի է միայն Գերմանիայում 60-ից բարձր տարիքի մարդկանց համար: Ներկայումս այնտեղ կարող են պատվաստվել օրական մոտ 3000 մարդ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում է։ Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցեր: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը, Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի ռազմագերիներին:
Վրաստանը մեր բարեկամն է, մենք պետք է զգույշ լինենք նրա հետ հարաբերություններում: Այս մասին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրում է 1tv.ge կայքը:
Իրանի իշխանությունները կարողացել են ստանալ ուրանի առաջին խմբաքանակը, որը հարստացված է մինչև 60 տոկոս:
Աշխարհը մոտենում է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր մակարդակին համավարակի ամբողջ ժամանակամիջոցում. վերջին երկու ամսում նշվել է վարակվածների թվի գրեթե կրկնապատիկ շաբաթական աճ:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի:
«Ըստ էության այսօր բանակցություններ ամենակարևոր հարցերի շուրջ տեղի են ունենում եռակողմ ձևաչափով, գործընթաց է վերադառնում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ կարող է անել Բելառուսը: Կարծում եմ՝ դա ժեստ էր պարզապես»,- ասաց վերլուծաբանը:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1 077-ով: Մահացել է ութ մարդ:
Սերբիան շահագրգռված է ռուսական գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ: Այդ մասին հանրապետության ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Ռուսաստանը չի բախի Եվրամիության հետ համագործակցության փակ դուռը, Բրյուսելը ձեւացնում է փոխգործակցությունը՝ կործանելով նրա ճարտարապետությունը:
Տղամարդը, որն ապրիլի 16-ին Թբիլիսիում ավազակային հարձակում Է գործել Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա և պատանդներ պահել, ձերբակալված է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին, փոխխոսնակներ Լևան Լոսելիանին և Ավթանդիլ Էնիկուձեն, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար: «Վստահ եմ, որ Հայաստանը և նրա ժողովուրդը կօգտագործեն այս համագործակցությունը և հնարավորությունը զարգանալու, նոր հեռանկարներ ստեղծելու, ժողովրդավարությունն ու տնտեսությունն ավելի ուժեղացնելու համար»,-ասել է նա:
Ապրիլի 16-ին Թբիլիսիում անհայտ անձինք հրազենով ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ և այնտեղ պատանդներ վերցրել: Այդ մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Փաշինյանի արտահայտություններից որևէ մեկն արժանի չէ իմաստալից մեկնաբանության: Ինչպես նշում է haqqin.az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոնստրուկտիվորեն աշխատել Ռուսաստանի հետ, հատկապես այն բնագավառներում, որտեղ դա շահավետ է Վաշինգտոնի համար:
Զինված տղամարդն ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում (Ինդիանայի նահանգ) հրաձգություն է սարքել FedEx ընկերության օբյեկտի վրա, որից հետո փակել է կյանքի հետ իր հաշիվները: