Բաժիններ՝

ՌԴ-ն և ՉԺՀ-ն պայմանավորվել են համատեղ վարժանքների շուրջ ԱՄՆ-ի գործողությունների անհանգստության ֆոնին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին անհանգստություն են հայտնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների պատճառով լարվածության աճի կապակցությամբ, պայմանավորվել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման շուրջ (ՌՏՀ):

Այդ մասին հաղորդել են ՌԴ ԱԽ-ի մամուլի ծառայությունում: «Քննարկվել է աֆղանական պրոբլեմատիկան, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ Կորեական թերակղզու եւ Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը:

Զրուցակիցներն անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից տարածաշրջանում լարվածության էսկալացման կապակցությամբ»,-ասվում է ռազմավարական անվտանգության շուրջ ռուս-չինական կոնսուլտացիաների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել ՉԺՀ-ի Ֆուցզյանի նահանգի Նանպին քաղաքում: Նաեւ Պատրուշեւը եւ Յան Ցզեչին արծարծել են Ուկրաինայի թեման, նշել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս