Բաժիններ՝

Վեսթմինսթերյան պալատում ավարտվել Է քաղաքացիների հրաժեշտը Եղիսաբեթ Երկրորդին

Վեսթմինսթերյան պալատում փակել են հանրության մուտքը սրահ, որտեղ սեպտեմբերի 14-ից կարելի էր հրաժեշտ տալ Եղիսաբեթ Երկրորդին, անցել են երկար ժամեր տեւած հերթի վերջին մասնակիցները՝ խոնարհվելով դագաղի մոտ. արարողությունը, ինչպես պլանավորվել էր, ավարտվել է 06:30-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին):

Այդ մասին հաղորդել Է Sky News-ը: Հերթ կանգնելու թույլտվությունը դադարեցվել է կիրակի օրը 22:45-ից (Երեւանի ժամանակով 00:45-ից), եւ այդ պահից մի քանի ժամ առաջ հրապարակվել Է հանձնարարականը հերթ չկանգնելու մասին: Դագաղի մոտից վերջինն անցել է Լորդերի պալատի արարողապետ Սառա Քլարկը՝ սեւ մականով: 06:30-ից Վեսթմինսթեր-հոլում կսկսվի թագուհու հուղարկավորության պետական արարողության նախապատրաստումը: 08-00-ից Վեսթմինսթերյան աբբայությունը կբացվի հյուրերի համար, սպասվում Է, որը կժամանի 2000 մարդ:

Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորման արարողությանը հրավիրվել են աշխարհի ղեկավարներ, թագավորական ընտանիքների անդամներ, թագուհու ազգականները, նրա բարեկամներն ու պալատականները, բժիշկները, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ: Տեղական ժամանակով 10:44-ին սգո թափորը Վեսթմինսթերյան պալատից կուղղվի Վեսթմինսթերյան աբբայություն: Թագուհու դագաղի ետեւից կանցնեն Չառլզ Երրորդ թագավորը, Ուելսի արքայազն Ուիլյամը եւ նրա երկու ավագ զավակները, թագավորական ընտանիքի մյուս անդամները:

11:00-ին կսկսվի հուղարկավորման արարողությունը: Այդ արարողությունից հետո դագաղը հրետասայլի վրա բրիտանացի 98 նավաստիների ուղեկցությամբ կհասցվի Վելինգթոնի կամար: Կամարի մոտ դագաղը կտեղավորեն դիակառքի վրա, որը կուղեւորվի Վինձորյան դղյակ: Այնտեղ թագուհուն հողին կհանձնեն միայն մերձավոր ազգականների ներկայությամբ: Թաղման արարողությունը պետք է սկսվի 16:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) եւ կավարտվի մոտավորապես 19:30-ին (Երեւանի ժամանակով 22:30-ին), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս