«Հայերի կյանքն արժեք ունի». ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին
Ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է «Եվրատեսիլ 2006» երգի մրցույթից, իր աջակցությունն է հայտնել Հայաստանին:
Երգչուհին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել, որում ասվում է «Հայերի կյանքն արժեք ունի» (Armenian Lives Matter):
Ադրբեջանական աղբյուրներն էլ հայտնում են, որ Թինա Կարոլը չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15-ին:
Ավելի վաղ Բաքվում նախատեսված համերգն էր չեղարկել նաև ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իր համերգների համար հարթակ չէ: