
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը հրթիռակոծվել է

Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Green Village ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, հրթիռակոծության են ենթարկվել սեպտեմբերի 18-ի երեկոյան: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հաղորդել է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM):
Հաղորդագրության մեջ ասվում է, որ գրոհն անհաջող է եղել, քանի որ, ըստ CENTCOM-ի հայտարարության, «հրթիռները չեն կարողացել խոցել կենդանի ուժին եւ ԱՄՆ-ի կամ կոալիցիայի սարքավորմանը»:
Առայժմ չի պարզվել, թե ով է կրում պատասխանատվությունը հարձակման համար, բայց օգոստոսին ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են, որ նման ձեւով «ռազմակայանի վրա գրոհել են Իրանի կողմից աջակցվող զինյալները», գրում է պորտալը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: