Շահագրգիռ ենք նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Սերգեյ Լավրով

«Մոսկվան  շահագրգիռ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդուղիների բացմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- այսօր Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Սերգեյ Լավրովը հիշատակել է բոլոր այն հարցերը, որոնք այժմ քննարկվում են Երևանի և Բաքվի միջև՝ բանակցային տարբեր հարթակներում։

«Մենք շահագրգռված ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, սահմանազատմամբ, խաղաղության պայմանագրով և ընդհանուր առմամբ՝ վստահության ամրապնդմամբ»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դրան հասնելու համար անհրաժեշտ է հետևել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031