Բաժիններ՝

Էրդողանի կուսակցության ձայները շարունակում են նվազել

Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտական ընկերությունը հերթական սոցհարցումն է անցկացրել 2023 թվականի համապետական ընտրությունների թեմայով։ Սոցհարցումներին մասնակցել է 2122 քաղաքացի Թուրքիայի 28 նահանգներներից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս շաբաթ, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին քաղաքացիները տվել են հետևյալ պատասխանները․

Իշխող ԱԶԿ – AKP
«Արդարություն և զարգացում կուսակցություն» –29․6%
36․5%– չկողմնորոշվածների ձայները ներառյալ

Ընդդիմադիր ԺՀԿ – CHP
«Ժողովրդահանրապետական կուսակցություն»– 20%
24․7%– չկողմնորոշվածների ձայները ներառյալ

Ընդդիմադիր ԼԿ – İYİ Parti
«Լավ կուսակցություն»– 9․1%
11․2%– չկողմնորոշվածների ձայները ներառյալ

Ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ – HDP
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»– 10․3%
12․7%– չկողմնորոշվածների ձայները ներառյալ

Իշխանամետ ԱՇԿ – MHP
«Ազգայնական շարժում կուսակցություն»– 6․7%
8․2%– չկողմնորոշվածների ձայները ներառյալ

Մյուս կուսակցությունները ստացել են 1% և ավելի քիչ ձայներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս