Հնդկաստանում հեղեղումներն ավելի քան 30 մարդու կյանք են խլել

Հնդկաստանի հյուսիսային նահանգներում տեղացած հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումներն ավելի քան 30 մարդու կյանք են խլել։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Հրատարակության տվյալներով՝ աղետի հետևանքով անհետ կորել է առնվազն 8 մարդ։

«Հորդառատ անձրևների հետևանքով կիրակի օրը (օգոստոսի 11-ին) 31 մարդ է զոհվել Ռաջաստանում, Հիմաչալ Պրադեշում, Ուտար Պրադեշում և Փենջաբում»,- հաղորդում է հրատարակությունը։

Հեղեղներից ամենաշատը տուժել է Ռաջաստանի նահանգը։ Այնտեղ 17 մարդ է զոհվել, անձրևները լայնածավալ վնասներ են հասցրել։

Հուլիսի 30-ին Կերալայի նահանգի Վայանադի շրջանում տեղի ունեցած սողանքների հետևանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել:

Տեսանյութեր

Լրահոս