Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը ձերբակալվել է կես միլիոն դոլար կաշառք վերցնելու համար

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Ազգային հակակոռուպցիոն բյուրոն բացահայտել են կոռուպցիոն լայնածավալ սխեման, որը կազմակերպել էր երկրի էներգետիկայի փոխնախարարը։ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի աղբյուրները հայտնել են, որ խոսքը գնում է փոխնախարար Ալեքսանդր Հեյլոյի մասին։ Նրան բռնել են Կիևում՝ կաշառքը վերցնելիս։

Ըստ քննիչների՝ այդ գումարի դիմաց պաշտոնյան Լվով-Վոլինի ածխային ավազանի պետական ​​ձեռնարկությունների ղեկավարներին խոստացել էր անարգել կերպով տրամադրել ածխի արդյունահանման սարքավորում Դոնեցկի մարզի առաջնագծի շրջանի հանքերից։Խոսքը գնում է բավական թանկարժեք սարքավորման մասին, որը գտնվում է արևելյան ճակատի ամենաթեժ ուղղություններից մեկում՝ Պոկրովի շրջանում։

Այդ սարքավորումը մարտական գործողությունների շրջանից հեռացնելու և այն օգտագործելու թույլտվության համար ոլորտի ներկայացուցիչները գարնանը դիմել էին էներգետիկայի փոխնախարարին։

Հեյլոն սարքավորման դուրսբերման համար սկսել է գումար պահանջել։ Իր անօրինական գործունեությանը նա ներգրավել է 3 հանցակիցների։

Ըստ պայմանավորվածության՝ գումարը պետք է տրվեր 5 մասով՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ 100 000-ական դոլարով։ Փոխնախարարին և նրա երեք հանցակիցներին բռնել են երրորդ տրանշը ստանալուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս