
Էմիգրանտների ձայները հնարավոր է տեղ չհասնեն․ Դոլիձե

«Վրացի էմիգրանտների ձայնի կորստի հիմնական պատճառը ընտրատեղամասերի բացակայությունն է, անօրինական արտագաղթողները, որոնք վախենում են գրանցվել հյուպատոսությունում»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է «Ժողովրդի համար» քաղաքական կուսակցության ներկայացուցիչ Անա Դոլիձեն։
Ստույգ վիճակագրություն չկա, թե Վրաստանի քանի քաղաքացի է արտագաղթել։ Տարբեր տվյալներով՝ մոտ մեկ միլիոն: Միայն 2021-2022 թվականներին Վրաստանից արտագաղթել է 87 հազար 222 մարդ։
Ըստ Վրաստանի ընտրական օրենսգրքի՝ արտերկրում ընտրական տեղամասը բացվում է, եթե այդ ընտրատեղամասում առնվազն 50 ընտրող է գրանցվում: 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար 38 երկրներում բացվել է ընդհանուր առմամբ 52 ընտրական տեղամաս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ (ԿԸՀ) արտերկրում ընտրողների թիվը կազմել է 66 հազար 217, սակայն ընտրություններին մասնակցել է միայն մեկ հինգերորդը՝ 12 հազար 247 մարդ ։
«Փոխարենը պետությունը հարգի ժողովրդին՝ հնարավորություն տալով մասնակցել ընտրություններին, ընդհակառակը՝ բազում խոչընդոտներ է ստեղծում»,- ասել է Դոլիձեն։
Հունիսի 28-ին Անա Դոլիձեն ներկայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ԱՄՆ-ի քարտեզով և ցույց տվել, թե որքան մեծ կարող է լինել հեռավորությունը ԱՄՆ-ի մի քաղաքից մյուսը, այսինքն՝ պոտենցիալ ընտրողից մինչև քվեատուփ։
Անա Դոլիձեն ասում է, որ ավելի լավ կյանքի փնտրտուքների համար օտար երկիր տեղափոխվածների մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, դժգոհ է իշխանությունից, հետևաբար, նրանց մասնակցությունը ընտրություններին չի օգնի «Վրացական երազանքին»։