«Ես հասկացա, թե ինչու իմ թուրք ընկերները չեն ցանկանում ապրել Թուրքիայում». հոլանդացի զբոսաշրջիկ

Reddit-ի օգտատերերից մեկը, սոցիալական ցանցերում կիսվելով Թուրքիա կատարած այցի ժամանակ իր բացասական փորձով, ուշագրավ դիտարկումներ է արել։ Նա անդրադարձել է Ստամբուլում իրեն հանդիպած խարդախության դեպքերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Reddit-ի օգտատերն իր ուղևորությունը Թուրքիա նկարագրել է հետևյալ կերպ.

«Իմ տատիկը ծնվել ու մեծացել է Թուրքիայում, խոսում էր թուրքերեն, նա ինձ Թուրքիա տարավ մոտ 20 տարի առաջ, և ես սիրեցի այն, երբ 12 տարեկան էի: Ստամբուլ իմ եռօրյա ճամփորդության ժամանակ օդանավակայանի տաքսին ինձնից ու կնոջիցս նախ պահանջեց եռապատիկ գումար, քան պետք էր, իսկ երբ ես հրաժարվեցի վճարել ուղեվարձը, նրանք սպառնացին ոստիկանություն կանչել»։

Այնուհետև հոլանդացի զբոսաշրջիկը նկարագրել է բազմաթիվ այլ խարդախություններ և տհաճ միջադեպեր, որոնց հետ առնչվել են ինքն ու իր կինը։

Նիդեռլանդներում բազմաթիվ թուրք ընկերներ ունեցող հոլանդացի տուրիստը նշել է, որ հիմա հասկանում է, թե ինչու իր թուրք ընկերները չեն ցանկանում ապրել Թուրքիայում:

«Ես անկեղծորեն աջակցում էի Թուրքիային, բայց երբեք չեմ վերադառնա այդ երկիր, որը տատիկս այնքան սիրում էր: Սիրտս իսկապես կոտրված է»,- վհատված եզրափակել է հոլանդացի զբոսաշրջիկը:

Տեսանյութեր

Լրահոս