Պեկինը հաստատել է չինական տիեզերական հրթիռի պայթյունը․ Bloomberg
Չինական «Չանչժեն-6Ա» տիեզերական հրթիռը պայթել է՝ մասնատվելով մի քանի հարյուր բեկորների։
Հրթիռն ինտերնետային կապի 18 արբանյակներ էր դուրս բերում ուղեծիր։ Այն արձակվել էր օգոստոսի 6-ին։
Bloomberg-ը նշում է, որ հրթիռի կործանման մասին չինական պետական լրատվամիջոցները չեն հաղորդել, սակայն գործակալության հետ զրույցում Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հրթիռը մասնատվել է 300 բեկորների։
Bloomberg-ը նշում է, որ տասնամյակների ընթացքում սա «տիզերական աղբի» առաջացման ամնախոշոր միջադեպերից մեկն է։