ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենամյա ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 111-ամյա տարելիցի օրը՝ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որակելով որպես Մեծ եղեռն: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ եղեռնի ժամանակ:
Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող կատարել իր աշխատանքը առանց Իսպանիայի և կոչ է արել դասեր չտալ Մադրիդին դաշինքի նկատմամբ իր հանձնառության վերաբերյալ։
«Georgian Airways» ավիաընկերությունը կրճատում է չվերթները և չի բացառում սնանկացումը, եթե իրավիճակը չբարելավվի։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը։
Պատարագին ներկա էր նաև Պոնտուազի եպիսկոպոս Բենուա Բերտրանը, որը հանդես է եկել քարոզով:
Թեհրանը չի կասկածում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացում պակիստանյան կողմի՝ որպես միջնորդի մտադրությունների լրջությանը և չի ձգտել նրան փոխարինել այդ դիրքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում Պակիստանի ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Բոչկովո բնակավայրի նկատմամբ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ամերիկա-քուվեյթյան լրագրողն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նրան մի քանի շաբաթ պահում էին Քուվեյթում՝ ամերիկա-իրանական պատերազմի տեսագրությունները տարածելու համար։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Վաշինգտոնի իշխանությունները Բրիտանիայի դրոշների փոխարեն սխալմամբ Ավստրալիայի դրոշներն են կախել Սպիտակ տան մոտակայքում՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի այցի նախաշեմին, որը սպասվում է ապրիլի 27-30-ը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ մայրաքաղաքի տրանսպորտի նախարարության պաշտոնյային։
Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Եվրամիության eNOVATION վարժանքներին, որոնք ուղղված են միջուկային, քիմիական և կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարին։ Վարժանքներն անցկացվել են վրացական Ռուսթավի քաղաքում։
Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներին։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։
Եվրամիությունը մշակում է դաշինքի անդամ երկրներից մեկի վրա տարբեր տեսակի հարձակումներին համատեղ արձագանքման ծրագրեր, այդ թվում՝ եթե Միացյալ Նահանգները չկարողանա աջակցություն ցուցաբերել եվրոպացիներին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ-ն Իրանի հետ կապերի պատճառով սառեցրել է 344 միլիոն դոլարի կրիպտոարժութային ակտիվներ. հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին անցկացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը ուրբաթ օրը կարևորագույն հանքանյութերի ոլորտում ստորագրել են երկկողմ ռազմավարական գործընկերության հուշագիր, հետևում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հեռարձակումից:
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել սուրբ նահատակների ոգեկոչման և հարգանքի տուրք մատուցելու արարողություն, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ (Ռուսաստանի, Կովկասի և եվրոպական անվտանգության ու քաղաքական հարցերով) Սոնատա Քոուլթերը, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Արցախը կորուստ չեմ համարում. ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան. Փաշինյանով հավերժ հպարտ քաղաքացի
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում։ Նա այդ մասին հայտարարել է Գաբալայում` մամուլի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ուրբաթ հերթական հարվածն են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրամիջոցների փոխադրման մեջ մեղադրվող նավին, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։
Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանն ապրիլի 25-ի առավոտյան վերսկսել է մի քանի միջազգային չվերթներ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ռումինիան Գալաց քաղաքում անօդաչու թռչող սարքի բեկորներ է հայտնաբերել հարևան Ուկրաինայի վրա գիշերային ռուսական հարձակումից հետո: Հաղորդվում է, որ տուժածներ չկան, վնասվել են էլեկտրահաղորդման սյունը և տնային կից շինություն:
Վենեսուելայի նախագահ Դելսի Ռոդրիգեսը և նրա կոլումբիացի գործընկեր Գուստավո Պետրոն խոստացել են համագործակցել ռազմական ոլորտում՝ ընդհանուր սահմանին «մաֆիայի» դեմ պայքարում։ Պետրոն դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որն այցելել է Վենեսուելա երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո, հայտնում է AFP-ն։
Իսրայելական ավիահարվածների հետևանքով ուրբաթ Լիբանանում վեց մարդ է զոհվել՝ չնայած գործող հրադադարին։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները։
Ճապոնական Sankei Shimbun թերթի ընթերցողները կտրուկ են արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հրավերին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։
Պաղեստինցիները Արևմտյան ափին և Գազայի կենտրոնական հատվածում շաբաթ օրը ներկայացել են ընտրական տեղամասեր՝ մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Սա Գազայի պատերազմից հետո առաջին քվեարկությունն է, հայտնում է AFP-ն։ Ռամալլահում տեղակայված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Իսրայելի օկուպացրած Արևմտյան ափին գրանցվել է գրեթե 1,5 միլիոն ընտրող, իսկ Գազայի Դեյր էլ Բալահի շրջանում՝ 70,000 մարդ։ Ընտրական ցուցակների մեծ […]
Իր պատմությանը հավատարիմ՝ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա պաշտպանության և խաղաղության համար, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտել է ժամանակակից դիվանագիտության արվեստի մասին իր պատկերացումը՝ դրա էությունը նկարագրելով հայկական ռադիոյի մասին հայտնի անեկդոտով։
Հռոմում կայացավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին հայ համայնքի անդամներ, Հռոմի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ ազգի՝ իտալացի և օտարերկրյա բարեկամներ:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար՝ չնայած Պակիստան կատարելիք այցի հետաձգմանը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Գաբալայում ընթանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան «բացառիկ պահ» է ապրում, երբ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները՝ Դոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը, կատաղաբար հակադրվում են եվրոպացիներին»։ Ինչպես հայտնում է «France24»-ը, նա այդ մասին ասել է Աթենքում Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։