Հունիսի 30-ին իսլամական հանրապետության դատական իշխանությունները հայտնել էին 935 զոհի մասին:
Հունիսի 24-ին կողմերի միջև հրադադար հայտարարվեց։ Իրանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 930-ը, Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից շուրջ 30 զոհի մասին։
Վերջին օրերին ռուսական պաշտոնական շրջանակները սկսել են ակտիվորեն անդրադառնալ ՀՀ ներքին ու արտաքին զարգացումներին։ Այս ամենը համընկավ ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավի ու ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ Երևան կատարած այցի հետ։ Այսօր ՌԴ ԱԳՆ-ն երկու հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունների ու ՀՀ արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ եվրոպական վեկտորի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հուլիսի 1-ին հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ, որոնցից վեցը դեռևս շարունակվում են:
2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը հանգեցրեց նրան, որ Անկարան հեռացվեց F-35-ների ծրագրից և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառվեցին։
Բաքվում «Սպուտնիկ» Ադրբեջանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քրեական հետապնդում է իրականացվում գործակալության ևս 5 աշխատակցի նկատմամբ։
Նա նշել է, որ ձերբակալման գործողությունները իրականացվել են Թուրքիայի 30 նահանգներում, որոնց արդյունքում, առգրավվել է։
Դժգոհություն է առաջացրել նաև այն տոնայնությունը, որով Չինավատը դիմել է Հուն Սենին՝ նրան անվանելով «քեռի», ինչն անընդունելի է համարվում պաշտոնական համատեքստում
Համաձայն հայտարարության՝ «վերջին մի քանի օրերի ընթացքում 36-րդ դիվիզիան ընդլայնել է իր գործողությունները Գազայի հատվածի այլ տարածքներում՝ «ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների, ինչպես նաև վերգետնյա ու ստորգետնյա հարյուրավոր ահաբեկչական ենթակառուցվածքներ»։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երկրի վրա ռուսական կողմն արձակել է 52 ԱԹՍ, որոնցից 47-ը խոցվել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է գիշերն ուկրաինական 60 ԱԹՍ խոցելու մասին։
Մոսկվան հույս ունի, որ Բաքվի չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունը Բաքվում։
Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է 7 մարդ, որոնցից 2 կալանավորվել են։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳՆ-ն:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը գրառում է արել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։
Ցուցակում տեղ են գտել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը, իրավաբանը, դերասանուհի Սթորմի Դանիելսը:
Ալիևը վստահեցրել է Փեզեշքիանին, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Պաշտոնական Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ Իսրայելի հարձակումների զոհերի։ Այս մասին դեսպանատնից հայտնել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կրեմլում ընդգծել են, որ Մոսկվան ափսոսում է Բաքվի այդ որոշումների համար։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ: Նա թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Բրիտանիան համոզված է, որ «Eurofighter» կոնսորցիումի բոլոր անդամները կաջակցեն նշված գործարքին:
Պայթյունի պահին շենքում գտնվում էր շուրջ 60 մարդ։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով շենքը լիովին փլուզվել է։
Ռոսավիացիայի տվյալներով՝ ռուսական չորս օդանավակայան դադարեցրել է գործունեությունը։
Արաղչիի խոսքով՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել միջուկային էներգիային հարվածներից կրած կորուստները և վերացնել ուրանի հարստացման գործընթացում կուտակված կուտակումները, իսկ տեխնոլոգիաներն ու գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։
Նախատեսված են 15 ոչ պաշտոնական նախարարական հանդիպումներ, փորձագիտական խորհրդակցություններ և երկու գագաթնաժողով: Խորհրդի նախագահության համար ընտրություններ չեն անցկացվում. յուրաքանչյուր երկիր հերթականությամբ նախագահում է խորհուրդը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն՝ անկախ նրանից մեծ է, թե փոքր, նախագահում է խորհրդում։
Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աշխատում է Նեթանյահուի Վաշինգտոն այցի և Թրամփի հետ հանդիպման ամսաթվի շուրջ։
Մասկը մի քանի շաբաթ է՝ դեմ է արտահայտվում Թրամփի առաջարկած օրինագծին, ինչը երկուսի միջև լուրջ տարաձայնությունների առիթ է դարձել։
Հրամանագրում նշվում է, որ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո, վերջին վեց ամիսների զարգացումների արդյունքում Սիրիան վերափոխվել է նոր կառավարության օրոք՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ։
Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։