Լռությունը հանցագործություն և մեղսագործություն է։ Այս հայտարարությունն արել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` տեսաուղերձով դիմելով Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին, սենատորներին, ՅՈւՆԵՍԿՕ–ին։
Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռացանք, ուրեմն՝ ապագա չենք կարող ունենալ, այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Արդյո՞ք Ցեղասպանությունը մեզ համար միայն ատելության ու չարության մասին է՝ իհարկե, ո՛չ։ Շատ կարևոր է, որ մենք այդ ամենն օգտագործենք հանուն մեր երկրի ապագայի, որովհետև չենք կարող մոռանալ ու հրաժարվել, այլապես մեր պատմությունը մեր փոխարեն կգրեն ուրիշները, լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց: Այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երեկ Թուրքիայի դրոշն այրելուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պատճառով բենզինի բարձր գինը մոտ ապագայում կպահպանվի։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:
Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի թույլ չտա հայ ժողովրդի ցեղասպանության նման բարբարոսության կրկնություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Արման Աբովյանը գրում է. «Հայկականության թեստ»:
Արմեն Աշոտյանը գրել է. «Միշտ եմ ապրումներով գնացել Ծիծեռնակաբերդ»:
Ալիևն անկեղծ հայ ժողովրդին ասում է՝ ձեզ խաբում են, մենք խաղաղության պլաններ չունենք. Էդմոն Մարուքյան
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի Պապին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների ու միջազգային ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վրա։
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդրադարձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին:
Իսրայելական ուժերն ապրիլի 24-ի լուսաբացին ռմբակոծել են Լիբանանի հարավում գտվող մի քանի բնակավայր։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Հ. Ու. Բուշ» ատոմային ավիակրի գլխավորությամբ, ապրիլի 23-ին ժամանել է Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում տեղակայված ռազմածովային խմբավորումն ուժեղացնելու համար։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Իրանի դեմ հակամարտությունում։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում հարևան պետությունների նկատմամբ. Նարեկ Կարապետյան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել են ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումներին, թե Իրանում «ներքին պայքար» է ընթանում «կոշտ գծի» կողմնակիցների և «չափավորների» միջև։ Այս մասին իրանցի պաշտոնյաները գրառումներ են կատարել X սոցիալական հարթակում։
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։ Այս մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում՝ ընդգծելով, որ անցյալի ողբերգությունը պետք է դառնա ոչ թե մշտական բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր՝ ապագան ավելի արդար և խաղաղ կերտելու համար։
Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, 24.04.2026թ.
Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հայաստանյան իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Սպիտակ տանը Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները շատ լավ են անցել, երկու երկրների միջև հրադադարը կերկարաձգվի երեք շաբաթով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների քաղաքականության մեջ (իրավահաջորդը Թուրքիան է) ոչինչ չի փոխվել։ Ավելին, Հայաստանի ներկա իշխանությունների մեղմ քաղաքականությունն էլ ավելի է ամրապնդում Ցեղասպանության փաստը ժխտող Անկարայի դիրքորոշումը։
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Iraqi Airways-ի ռազմավարական ծրագրի շրջանակում, որը միտված է ընդլայնելու իր ուղղությունների ցանցը և բարելավելու տարածաշրջանային մայրաքաղաքների հետ օդային կապը։
Գործարքը կկնքվի միայն այն ժամանակ, երբ դա լինի տեղին և ի շահ Ամերիկայի Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների և, ըստ էության, մնացած ամբողջ աշխարհի»,- նշել է Թրամփը։
Տեղեկությունների համաձայն՝ նա մեղավոր է ճանաչվել կոռուպցիային առնչվող գործով։
Կոսովոյի մի շարք շրջաններում թուրքերենը ստացել է պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Դա պայմանավորված է նրանով, որ այնտեղ գործում է թուրքական ավելի քան 900 ընկերություն, որտեղ թուրք աշխատողների թիվը հասնում է 10.000-ի:
ՔՊ-ական իշխանությունը վերջին մի քանի տարիներին այլասերում է Հայոց ցեղասպանության նկատմամբ պետական ու հանրային վերաբերմունքը՝ իդիոտիզմի հասնող իդեոլոգիական մակարդակում Հայոց ցեղասպանության մեղքը բարդելով… ցեղասպանված հայ ժողովրդի վրա: