Բաժիններ՝

«Թուրքական ավիաուղիների» օդանավի հրամանատարը մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ

«Թուրքական ավիաուղիների» օդանավի հրամանատարը մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ, ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Նյու Յորքում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ավիաընկերության ներկայացուցիչ Յահյա Ուսթյունին։

«Իլչեհին Փեհլիվանը՝ TC-LGR գրանցահամարով Airbus A350 ինքնաթիռի հրամանատարը, որը կատարում էր Սիեթլ-Ստամբուլ TK204 չվերթը, կորցրել է գիտակցությունը թռիչքի ժամանակ։ Առաջին բուժօգնությունը արդյունքի չի հանգեցրել, եւ անձնակազմը որոշում է կայացրել շտապ վայրէջք կատարել, սակայն մեր կապիտանը մահացել է մինչեւ վայրէջք կատարելը»,- գրել է Ուսթյունը X սոցցանցում։

Տեղեկացվել է, որ Փեհլիվանը 59 տարեկան էր։ Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ օդաչուն վերջերս պարտադիր բուժզննում էր անցել ավիացիոն կենտրոնում, եւ առողջական ոչ մի խնդիր, որը կխանգարեր նրա աշխատանքին, չէր հայտնաբերվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս