Ընդգծվել է, որ երթուղիներն առաջին հերթին օգտագործվելու են քաղաքացիական նավերի ելքի համար։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Ընդհանուր առմամբ, 40 մարդ փորձել է անցնել, նրանք ագրեսիվ են եղել։ Նշվում է, որ քաղաքացիներից մեկը դանակ է վերցրել, իսկ մնացածը քարեր են նետել, ինչից հետո որոշվել է ջրցան մեքենաներ ուղարկել սահման։
Մինչ այդ՝ խորհրդակցություններ են անցկացվել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ: Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես՝ գրել է.
Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ Ազգային գվարդիայի զինվորներն ու ուղղաթիռները ներգրավված են տեղական իշխանություններին օգնելու գործում:
«Լեռնային Ղարաբաղի հայերը ձայն և քաղաքակական ներկայացվածություն չունեն։ Դուք կարող եք օգնել նրանց՝ տալով ձեր ձայնն ու ու ներկայացվածությունը։ Սա նրանց կօգնի հասնել պետքարտուղար Բլինքենին։ Նա է որոշում կայացնողը և միայն նա կարող է փոխել եղած քաղաքականությունը՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը 2023-ին»,- ասում է նա։
Հայաստանի Հանրապետությունը օգոստոսի 11-ին դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ:
Հաղորդվում է նաև վեց մարդու ձերբակալության մասին։ Ավելի վաղ Վիլյավիսենսիոն սպառնալիքներ էր ստացել իր հասցեին։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական «Կոմերսանտ»-ի հոդվածին։
Գործարարը նշել է, որ արդեն պայմանավորվել է Իտալիայի իշխանությունների հետ։
Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 նահանգում երկրի առաջնահերթ խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ հարցում է անցկացրել:
COVID-19-ի նոր տարբերակը՝ EG.5-ը, որը մամուլում ստացել է «Էրիս» անվանումը, է՛լ ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում, սակայն ներկայում առողջության համար գլոբալ մասշտաբով ցածր ռիսկ է ներկայացնում: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի տեղեկագրում։
«Արցախում օր օրի սրվում է այն հումանիտար աղետը, որն սկսվել է արդեն 2022թ. դեկտեմբերի 12-ից, և գնալով էլ ավելի է խորանում, խնդիրները դառնում են գրեթե անլուծելի: Ունենք մասսայական դեղորայքային, սննդային խնդիրներ, սեզոնով պայմանավորված՝ նաև ջրի հետ կապված խնդիրներ, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Վառելիքի բացակայությունը բերում է նրան, որ չնայած առկա գյուղատնտեսական մթերքին, հնարավոր չէ դա ո՛չ հավաքել, ո՛չ տեղափոխել սպառողին: Խոսել, որ այս իրավիճակը վերածվել է աղետի, ավելորդ է, որովհետև վաղուց հումանիտար աղետ է Արցախում»։
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան NEWS.am-ի հարցման, արձագանքել է Ռուսական «Կոմերսանտ» թերթի «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածին, որում նշվում էր , որ Աղդամով ճանապարհը բացվելու է, իսկ այնուհետեւ Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին:
Էկվադորի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ վեց մարդու նկատմամբ քրեական գործ է հարուցել նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության փաստով:
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
«Այստեղ հայկական համայնքը բավականին հզոր է, 1 միլիոնից ավելի հայ է ապրում։ Մենք ակնկալիքներ ունենք ԱՄՆ-ից, որը որպես հզոր պետություն՝ պետք է սաստի Ադրբեջանի սադրանքները և հարցին տա ավելի ադեկվատ լուծումներ»։
Թուրքիան և Մեծ Բրիտանիան համագործակցում են միգրացիայի ոլորտում, ակայն թուրքական աղբյուրների համաձայն՝ համագործակցության շրջանակներում չի քննարկվելու Մեծ Բրիտանիայից գաղթականների մուտքը Թուրքիա:
Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ցեղասպանության հնարավորության վերաբերյալ։ Նամակը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Այս թեմայի հետ կապված՝ միգուցե կարելի է երկար խոսել և կարևորել տեղեկատվության հրապարակայնացումը, լուսաբանումները, բայց այս պահին հստակ ուզում եմ արձանագրել՝ Բակո Սահակյանը բավականին լուրջ ներդրում ունի՝ ինչպես Արցախի ներքաղաքական կայունության և համերաշխության ապահովման, այնպես էլ, համոզված եմ, Արցախի դեմ, բառի բուն իմաստով, իրականացվող պատերազմի գործում՝ Արցախի դիմադրության ապահովման հարցում:
Իրանն ազատ կարձակի երկրում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներին այն բանից հետո, երբ իրանական բոլոր սառեցված ակտիվները փոխանցվեն Թեհրանին։Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության գործընթացին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ խաղաղության հաստատման պատմական հնարավորության չեզոքացման ուղղված քայլերից և այդ նպատակով վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը»,- գրել է նա:
Արցախի Հանրապետությունը, 243-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, մոտավորապես 2 ամիս է՝ որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։ Ճգնաժամն աստիճանաբար խորանում է, հատկապես այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը սկսել է Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից հայ տղամարդկանց առևանգել ու տեղափոխել Բաքու։
Պայթյունից հետո բժշկի է դիմել, ընդհանուր առմամբ, 84 մարդ։
Ըստ Գերմանիայի օդուժի ղեկավարի՝ ավիաբազան «առանցքային դեր կկատարի երկրի օդուժի, ամբողջ Բունդեսվերի և Գերմանիայի անվտանգության համար։
Ընկերությունը պնդում է, որ մինչև 2023 թվականի վերջը, հավանաբար, պետության բաժինը արտադրության մեջ կաճի 150 %-ով։
Ռուսաստանը, կարծես, ուրվագծում է ՆԱՏՕ-ական նեոգաղութացման ռազմական գործողությունների ավարտն Ուկրաինայում և, ի հեճուկս շատերի, ռազմավարական նոր բալանսավորում է թելադրում Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում: Ռուսական դիմադրողականության և հաշվեհարդարի հնարավորությունից էլ սարսափում են ադրբեջանն ու Հայաստանի մարիոնետական իշխանությունը:
Գործողությունն իրականացվում է Բադիա էշ Շարքիա անապատում, որտեղ գործում են ԻՊ հրոսակախմբերը։
Իսրայելում բնակվող մի շարք ակադեմիկոսներ, հոգևոր, մշակութային ոլորտի գործիչներ դիմել են Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ Արցախում հումանիտար ճգնաժամի լուծմանն օգնելու և 120.000 մարդկանց ապահովելու նպատակով։