Բաժիններ՝

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իսրայելի պաշտպանությանն Իրանի հնարավոր հարձակումներից. Պենտագոն

ԱՄՆ-ն միանգամայն տեղյակ է Մերձավոր Արևելքում առկա լարվածությանը և կշարունակի աջակցել Իսրայելի պաշտպանությանն Իրանի և նրա «պրոքսի ուժերի» (տարածաշրջանում Իրանին աջակցող և գաղափարակից ուժերը-Խմբ.) կողմից հնարավոր հարձակումներից, ինչպես նաև կպաշտպանի (տարածաշրջանում տեղակայված-Խմբ.) ամերիկյան ուժերը. այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:

Ռայդերն այս մասին ասել է՝ անդրառանալով այն հարցին, թե արդյոք Իրանը կարող է պատասխանել Իսրայելի վերջին ավիահարվածներին, որոնք ուղղված են երկրի ռազմական օբյեկտներին: Ռայդերն ընդգծել է, որ Պենտագոնի պաշտոնյաներն ուշադիր հետևում են իրավիճակին:

«Մենք պատրաստ ենք բոլոր տեսակի զարգացումներին»,- ասել է խոսնակը:

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն Իսրայել կուղարկի միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոց, ինչպես նաև այն գործարկելու համար անհրաժեշտ զորքեր: Համակարգը կօգնի ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը: Հրթիռային պաշտպանության կատարաելագործված համակարգի մատակարարումը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Մերձավոր Արևելքում՝ չնայած համապարփակ պատերազմից խուսափելուն ուղղված լայնածավալ դիվանագիտական ջանքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031