Իսրայելին իր տեղը ցույց կտանք, կստանան ավելի ուժեղ պատասխան․ Իրանի նախագահ

Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը և նրան ավելի ուժեղ հարված հասցնել` հոկտեմբերի 1-ին հասցվածի համեմատ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ կառավարության նիստի ժամանակ, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

«Մենք պետք է Իսրայելին իր տեղը ցույց տանք։ Եթե ​​սիոնիստական ​​ռեժիմը ցանկանում է խաթարել մեր անվտանգությունը, մենք էլ կարող ենք նրանց անվտանգությունը խաթարել, և նրանք կստանան շատ ավելի ուժեղ պատասխան, քան նախկինում էր»,- ասել է Իրանի նախագահը։

Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է նաև, որ ԱՄՆ չի կարող ստիպել Իրանին՝ զիջել իր դիրքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031