Բաժիններ՝

ԻՀՊԿ ղեկավարի տեղակալը «ջախջախիչ հարվածներով» է սպառնացել Իսրայելին առաջիկա օրերին

Իրանը շուտով կպատասխանի երկրին Իսրայելի հասցրած հարվածներին։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Նաղդին։

«Առաջիկա օրերին դուք կտեսնեք էլ ավելի ջախջախիչ հարվածներ սիոնիստական ​​վարչակարգին: Մենք նրանց հանկարծակիի կբերենք մեր նախաձեռնողականությամբ և հնարամտությամբ», – ասել է ԻՀՊԿ բարձրաստիճան պաշտոնյան:

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների: Հարձակումից ժամեր անց Իսրայելը հայտարարել էր, որ ավարտել է հարվածները և հասել իր նպատակներին։

Իրանում հայտնել էին, որ հարվածների են ենթարկվել Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները, սակայն հարվածները հաջողությամբ հետ են մղվել: Հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031