Հնարավորություն տեսնում եմ. Հարությունյանը` խաղաղության պայմանագրի կնքման մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով` Հայաստանը կարող է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները համաձայնեցնել և խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք նման հնարավորություն տեսնում ենք»,- ասաց Հարությունյանը։

Խոսելով Կազանում կայացած Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպման մասին` վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նման շփումներն օգուտ տալիս են։

«Մենք բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում և միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացները, որ նախաձեռնվել են, և խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն դառնան»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. չհամաձայնեցված կետերի շուրջ ո՞վ է զիջումների գնալու, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց.

«Երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` այս պահին խաղաղության պյմանագրի տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ, և երբ նոր խմբագրումներ լինեն ու անհրաժեշտություն լինի նոր հանդիպումների, դրանք կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս