Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ կգան Հայաստան. Արայիկ Հարությունյան

Նախատեսվում է Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրանց կներկայացվի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Բացի այդ, ծրագիրը կքննարկվի նաև իրանցի գործընկերների հետ, որոնք քառօրյա այցով կլինեն Հայաստանում։

Հարությունյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկի» առաջխաղացման համար այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում են ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում։

«Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու, և առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի գործընկերների չորսօրյա փորձագիտական այց Հայաստան, որտեղ նաև քննարկվելու է «Խաղաղության խաչմերուկ»-ը։

Կարդացեք նաև

Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը կներկայացվի», – ասաց Արայիկ Հարությունյանը։

Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծով Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները բացվում են, արևելքից արևմուտք ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։ Եթե այս նախագիծն իրականություն դառնա, պաշտոնական Երևանի հաշվարկով՝ կստեղծվեն ենթակառուցվածքներ, փոխադարձ տնտեսական կախվածություն, ինչն էլ խաղաղություն երաշխիք կլինի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031