
Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգ ենք ստեղծելու. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել թուրքական ժանդարմերիայի կարիքները հոգալու նպատակով վերաթարմացված «Gökbey» ուղղաթիռների հանձնման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ելույթում Էրդողանը, խոսելով հոկտեմբերի 23-ին Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ, դրա կազմակերպման մեջ նորից մեղադրել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բամվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)։
Բացի այդ, նա ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար Թուրքիան ուժեղացնելու է տեղական ռազարդյունաբերությունը։
Այս համատեքստում Էրդողանը հայտարարել է «Երկաթե գմբեթ» (Çelik Kubbe) հակաօդային պաշտպանական համակարգի ստեղծման մասին։