Բաժիններ՝

Ավելի քան 50 միլիոն ամերիկացի վաղաժամկետ քվեարկել է նախագահական ընտրություններում

Ավելի քան 50 միլիոն ամերիկացի արդեն վաղաժամկետ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով Ֆլորիդայի համալսարանի վաղաժամկետ քվեարկության համակարգի տեղեկատվությանը։Հրապարակված տվյալների համաձայն` այդ ընտրողների մոտավորապես 39%-ը գրանցված դեմոկրատներ են, իսկ շուրջ 36%-ը՝ գրանցված հանրապետականներ։

Ընդ որում, քվեարկած բոլոր անձանց 41%-ը 65-ից բարձր տարիքի են։

Ինչպես նշում է Axios-ը, 2020 թվականի ընտրություններում անձամբ կամ փոստով վաղաժամկետ քվեարկել է շուրջ 100 միլիոն ընտրող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031