Գործակալության տեղեկությունների համաձայն ՝ երկու միկրոավտոբուսներ բախվել են սեպտեմբերի 1-ի կեսգիշերին։
Դոլարի օգտագործումից հրաժարվելու միտումն ակտիվանում է, թեև դոլարն ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության գործիքն է։
Ըստ աղբյուրի՝ գործարարի ընտանիքը հայտնել է, որ նա մահացել է օգոստոսի 30-ին։
Սիրիայում Լաթաքիայի հյուսիսում զինված ահաբեկչական խմբավորումների գրոհայինների հետ բախումների հետևանքով տասնվեց սիրիացի զինծառայող է զոհվել:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել են Նիգերում ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծման իրենց ցանկության մասին։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով Արցախի անկախության հիմքերի և երկրում տիրող ներկա իրավիճակին՝ նշեց. Արցախի անկախությանը պետք է անդրադառնալ ոչ թե զուտ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի կտրվածքով, երբ հռչակվեց անկախությունը, այլ պետք է ընդգծել մեկ կարևոր հանգամանք, որ համահայկական պետականության բացակայության պայմաններում Արցախը Սյունիքի հետ միասին եղել են Արևելյան Հայաստանում հայոց պետականության հիմնաքարերը։
Գերմանիայի կողմից ատոմային էներգիայի օգտագործման դադարեցման հետ մեկտեղ սկսվել է համապատասխան ենթակառուցվածքի ապամոնտաժումը, և որ էներգիայի այդ տեսակի կրկնակի կիրառումը կպահանջի նոր ատոմակայաններ:
ԼՂՀ նախկին պետնախարարը ահազանգել է, որ հացի և ալյուրի պաշարները սպառվում են, իսկ ադրբեջանցի զինվորականները շարունակ կրակում են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց՝ «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի մամլո խոսնակի հայտարարությունը կարելի է համարել Հայաստանի վարչապետ կոչեցյալի հերթական դավաճանական քայլի բացահայտումը»։
Լեհ զինվորականները X սոցիալական ցանցում հայտնել են, որ չեն խախտել Բելառուսի օդային տարածքը։
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործում է Լաչինի միջանցքի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։
Միջազգային «Moody’s» վարկային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի տնտեսության աճի վերաբերյալ այս տարվա հավանականությունը բարձրացրել է։ Moody’s-ը հրապարակել է իր Global Macro Outlook 2023-24 զեկույցի օգոստոսյան համարը:
Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային նահանգում գնացքի ուղևորներից մեկը ցանկացել է ծխել և դրա համար օգտագործել է արտակարգ արգելակման մեխանիզմը, ինչի համար նրա դեմ այժմ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վառ նկարազարդումները օգտատերերին առերեսում են այնպիսի իրավիճակների հետ, որոնց հաճախ հանդիպում են տարրական դասարանի աշակերտները՝ սկսած ճիշտ հագուստ ընտրելուց մինչև միայնակ զգալը: Մասնագետների առաջարկությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես պետք է աջակցել դպրոցականներին կոնկրետ իրավիճակում:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ի երկրորդ եռամսյակի տվյալները, ըստ որի ապրիլ-հունիս ամիսներին Թուրքիայի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․5% -ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 3․8%-ով:
«Արցախի իշխանությունների հրաժարականը դեռ 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո պետք է լիներ, սակայն 3 տարի պետք եղավ, որպեսզի իշխանություններն իրենք համոզվեն, որ այլևս հնարավոր չէ նրանց պաշտոնավարումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է։
Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 3 զոհի և 2 վիրավորի մասին։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին։
«Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ է ադրբեջանցիներին բերել-կանգնեցրել բարձրադիր դիրքերում՝ Սոթքում և նաև Սյունիքում՝ պատերազմի ավարտից հետո՝ գաղտնի։ Դիմադրության ռեսուրսն ամբողջությամբ սպառած այս իշխանությունը հանձնվել է արդեն։ Պատերազմն իրենց քայլերով նրանք ամեն օր բերում են մեր տան դռներին»,- ասաց Գրիգորյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով հանդիպում կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ։
«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում համատեղ աշխատանքն ու հացահատիկի գործարքը:
Արցախյան ներքին քաղաքական զարգացումների և, մասնավորապես, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հայտարարության, հայկական պետության նախկին նախագահ Բակո Սահակյանի, իրենց բնորոշմամբ՝ «մարդկանցից» Սամվել Շահրամանյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու հեռանկարը ծանր են տարել իշխանություններն ու իշխանամերձ գործիչները:
Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 4 զոհի և 1 վիրավորի մասին։
«»Ես հասկացա, թե ինչու մենք հաղթեցինք Հայրենական մեծ պատերազմում․ անհնար է հաղթել այդպիսի տրամադրվածություն ունեցած ժողովրդին։ Մենք բացարձակապես անպարտելի էինք, և այժմ այդպիսին ենք»,-ասել է Պուտինը։
Պաշտպանի հայտարարությունը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ
Արաբական ցեղերի աշխարհազորայինները, որոնք ապստամբել են Եփրատի արևելյան ափին քրդական կազմավորումների ներկայության դեմ, գրավել են սիրիական Դեյր էզ Զոր նահանգի Հաջին քաղաքը։ Բախումների ընթացքում 40 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը: