Բաժիններ՝

Միշուստինը Բաքվում հանդիպել է Գուտերեշի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Բաքվի կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Նախորդ անգամ նրանք հանդիպել էին 2021 թվականի մայիսին Մոսկվայում։ Այն ժամանակ օրակարգում էին կորոնավիրուսի համավարակը և այլ գլոբալ խնդիրներ։

Այդ հանդիպմանը Միշուստինը հաստատել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս համաշխարհային գործերում ՄԱԿ-ի առաջատար դերի ամրապնդման օգտին, կաջակցի կազմակերպությանը և կձգտի հասնելու նրա հեղինակության բարձրացմանը։

Բացի այդ, այս տարվա հոկտեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Գուտերեշի հետ BRICS-ի գագաթնաժողովում։ Զրույցը եղել է փակ: Ինչպես պարզաբանել են Կրեմլում, այդ ձևաչափն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով։

Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) մասնակիցների 29-րդ խորհրդաժողովը։ Ավելի քան 100 երկրների պատվիրակներ քննարկում են արդյունավետ լուծումների մշակում գլոբալ տաքացման բացասական հետևանքների դեմ պայքարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս