«Հայաստանից որևէ պաշտոնյա չի գրանցվել Բաքվում անցկացվող COP29-ին մասնակցելու համար». Արարատ Միրզոյան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օրերս հայտնել էր, թե Հայաստանը գրանցվել է Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն հայկական պատվիրակությունը ներկայացված չէ միջոցառմանը։

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերքեց այս հայտարարությունը՝ ասելով.

«Իսկապես այդ հայտարարությանը ծանոթ եմ, պետք է ընդգծեմ, որ ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29-ին մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։

Մենք աշխատում ենք ադրբեջանական կողմի հետ պայմանագրի թերևս վերջին երկու չձևակերպված հոդվածների վրա, իմ տպավորությունն այն է, որ մոտ ենք վերջնական լուծմանը»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930