ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կգա ժամանակը, և Ուկրաինայի պետական սահմանի ամբողջ գիծը կվերականգնվի: Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սեւ ծովում հերթական ականը հայտնաբերելու մասին։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։
Եվրամիությունը չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան պարտվի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի նրան զինել: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հանդես գալով պատգամավորների առջեւ:
Քաբուլի Փուլիհիշթի մզկիթում պայթյուն է տեղի ունեցել աղոթքի ժամանակ:
Գերմանիայի նախկին կանցեր Անգելա Մերկելը (պաշտոնն զբաղեցրել է 2005-ից մինչեւ 2021 թվականը) չի պլանավորում հանդես գալ նոր հայտարարություններով անցյալում Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության վերաբերյալ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դիվանագետներին անձամբ տեղեկացրել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և Մոլդովայում Թուրքիայի դեսպանների փոփոխության և նոր նշանակումների մասին։
Ուկրաինայում թուրքական դեսպանատան Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր աշխատանքները։
Հունաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել հանրապետությունում հավատարմագրված ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների 12 աշխատակցի։ Այս մասին ասվում է Հունաստանի արտգործնախարարության չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընթացիկ տարվա փետրվարի կեսերից ի վեր Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ավելի քան 12 հազար բնակիչներ ՌԴ քաղաքացիություն ստանալու հայտ են ներկայացրել: Այդ մասին հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը:
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը զգուշացրել է, որ ժամանակակից աշխարհում մեծ տերությունների միջև զգալի միջազգային կոնֆլիկտի հավանականությունը մեծանում է, ոչ թե նվազում, գրում է golosameriki.com-ը։
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ով աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հարցազրույց է տվել թուրքական NTV լրատվամիջոցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոր Զելանդիայի կառավարությունն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանից բոլոր ապրանքների ներմուծման համար: Այդ մասին ասվում է ԱԳ նախարարության ղեկավար Նանայա Մահուտայի եւ առեւտրի նախարարության ղեկավար Դեմիեն Օ՛Կոննորի համատեղ հայտարարության մեջ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդն ապրիլի 5-ի արտահերթ նիստում ընդունել է միջոցների լրացուցիչ փաթեթ՝ նպատակաուղղված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկան սոցիալապես կարեւոր ապրանքներով հագեցմանը: Այս մասն հաղորդել է ՌԴ-ի տնտեսական զարգաման նախարարության մամուլի ծառայությունը:
«Ռուսավիացիա»-ն յոթերորդ անգամ երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում. այս անգամ՝ մինչեւ ապրիլի 13-ը։
Չինաստանը կարծում է, որ բոլոր կողմերը պետք է հեռանկարներ բացեն Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցությունների համար. քանի դեռ դրանք շարունակվում են, պահպանվում է հրադադարի հնարավորությունը եւ խաղաղության հույսը: Այս մասին ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է Կանադայի իր պաշտոնակից Մելանի Ժոլիի հետ ունեցած հեռախոսազրույցում:
Ուկրաինայի հետ պայմանավորվածությունները պետք է լիովին բացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը պարտավորագիր է ստորագրել 250 ամերիկյան Abrams տանկերի գնման շուրջ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ավելի վաղ Լեհաստանին Abrams տանկեր վաճառելու համաձայնություն էին տվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը եւ Կոնգրեսը:
ԱՄՆ-ին չհաջողվեց կազմալուծել Ռուսաստանի բանակային համակարգը, ՌԴ-ն ունակ է կատարելու իր բոլոր պարտավորությունները, ըստ որում պատժամիջոցները վնասում են հենց Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Ապրիլի 6-ին իր Telegram-ալիքում այս կարծիքն է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Կիեւին տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն մինչեւ 100 միլիոն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր: Այդ մասին ասված է արիլի 5-ին Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենի կողմից տարածված հայտարարություններում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչի մասին տեղեկացրել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 5-ի առավոտվա դրությամբ կազմել է 493 միլիոն 675 հազար 018: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին, Մեթինա և Զափ շրջաններում 2021թ. ապրիլի 23-ից սկսված ռազմագործողությունները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի:
Կուբայի առողջապահության նախարարությունը հաղորդել է ապրիլի 6-ից ինքնուրույն ճամփորդող անձանց համար բոլոր սանիտարական պահանջները չեղարկելու մասին. մուտքի համար պատվաստման եւ ՊՇՌ-թեստի մասին հավաստագրերն այլեւս պետք չեն գա: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության փոխկանցլեր Մարտ Վոլմերը հայտարարել է, որ ռուսաստանցի աշխատակիցները պետք է լքեն երկիրը մինչև ապրիլի 30-ը։
Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել է կոկաին ներմուծել երկիր: Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:
Արցախում վերջին շաբաթներին շարունակվող խիստ լարված ռազմական և հումանիտար մթնոլորտի ֆոնին վաղը Բրյուսելում նախատեսվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ: