Բաժիններ՝

Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա. Hurriyet

Սիրիայի նոր իշխանության ղեկավար Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է իր առաջին արտասահմանյան այցը կատարել Թուրքիա։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է թուրքական Hurriyet թերթը։

Նշվում է, որ այցը կկայանա Սիրիայի նոր խորհրդարանի կողմից Ահմեդ ալ-Շարաայի՝՝ երկրի ղեկավար ընտրվելուց հետո։ Հունվարի 15-ին Անկարայում տեղի կունենան  Թուրքիայի իշխանությունների բանակցությունները Սիրիայի նոր վարչակազմի պատվիրակության հետ՝ անցումային կառավարության ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են նաև պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան և հետախուզության ղեկավար Անաս Հասան Խաթաբը: Բանակցությունները տեղի կունենան «3+3» նախարարական ձևաչափով։ 

«Օրակարգի հիմնական հարցը Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և նրա տեղական մասնաճյուղի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ, երկու կառույցներն էլ Թուրքիայի կողմից ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ) լուծարումն է»,-հաղորդել է Turkiye թերթը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, բայց հետաձգվել էր ալ-Շարաայի ծրագրում փոփոխությունների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031