Թրամփը հավատում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը կկարողանա խուսափել Չինաստանի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի օգնականի թեկնածու Մայք Ուոլցը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում գոյություն ունեն շատ խնդիրներ։ «Այդ ամենը հավաքելը բազմաթիվ գերատեսչությունների միջոցով հասարակ խնդիր չի լինի: Բայց մեզ իսկապես քաջալերում է այն հանգամանքը, որ ընտրված նախագահը հաստատակամորեն հավատում է, որ մենք կարող ենք խուսափել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ հակամարտությունից, քանի որ նրանց հարկավոր են մեր շուկաները Եվ մենք կօգտագործենք մեր ունեցած ազդեցության լծակն այնպես, որ դա համապատասխանի մեր ազգային շահերին», – ասել է նա: