Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանում Ֆրանսիան ներկայացնող պատգամավոր Նատալի Լուազոն ցանկանում է վստահ լինել, որ Եվրոպական հանձնաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի Եվրոպական ձգտումների մասին և վճառական է վերջինիս աջակցելու հարցում։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ֆրանսիացի եվրախորհրդարանականն այս մասին ասել է ԵԽ արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստի ընթացքում, որին ներկա է եղել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։  

«Ուզում եմ ընդգծել հայ ժողովրդի եվրոպական ձգտումները։ Վերջերս մենք տեսանք, որ Հայաստանում մի խնդրագիր զանգվածային ստորագրություն հավաքեց, լսեցինք, թե ինչպես է Հայաստանի վարչապետը ասում, որ Հայաստանի խորհրդարանում օրինագիծ է ընդունվելու երկրի եվրոպական հավակնությունների վերաբերյալ, և ես կցանկանայի վստահ լինել, որ Հանձնաժողովը լիովին տեղյակ է այս իրողությանը, լիովին վճռական է աջակցելու Հայաստանին և նաև լիովին գիտակցում է այն սպառնալիքները, որոնք Ադրբեջանը շարունակում է ներկայացնել Հայաստանի հասցեին», – ասել է Լուազոն՝ խիստ մտահոգիչ համարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին շրջանում արած հայտարարությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031