«Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները». Սպիտակ տուն
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայից հնչող հայտարարություններին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն հասկանում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և Թուրքիայի կողմից դրա հետ նույնացվող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) առումով թուրքական պետության ունեցած մտահոգությունները:
Քիրբիի խոսքով, Ամերիկան այդ ուղղությամբ ակտիվ քննարկումների մեջ է Թուրքիայի հետ:
Ամերիկացի պաշտոնյան նաև պնդել է, որ ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում են միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով:
Քիրբին նշել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը զգայուն է և անհրաժեշտ է շարունակել տարածաշրջանում Թուրքիայի հետ առկա համագործակցությունը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ եթե «PKK»-ականներն ամբողջությամբ չլքեն Սիրիան, թուրքական կողմը ռազմական գործողություն կիրականացվի: