Հայաստանի առևտուրը ԵՄ-ի հետ անգամներով փոքր է ԵԱՏՄ-ի հետ առևտրից․ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, համեմատելով Հայաստան-ԵԱՏՄ և Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը, նշել է, որ Երեւանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ փոքր է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը։

«Եկել է 11 ամսվա թարմ վիճակագրություն՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը՝ 11,6 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առևտուրը զգալիորեն պակաս է և նվազում է։ Ահա, թե ինչ են խոսում տնտեսությունը և իրականությունը»,- նշել է Օվերչուկը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին որոշման նախագծի հաստատումը։ 

ՌԴ փոխվարչապետը նաև կարծիք է հայտնել, որ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի նախաձեռնողները հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը խիստ հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել իրենց ունեցած տնտեսական օգուտներն ու առավելությունները՝ հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031