
Արցախին ԱՄՆ-ի աջակցությամբ հասցված վնասից հետո Բայդենն ու Բլինքենը ներկայացնում են վերջին րոպեի ոչ պարտադիր մի փաստաթուղթ. սա նրանց «մասնակցության նվերն» է. Արամ Համբարյան

ԱՄՆ Հայ դատի հանձնախբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագչված հայ-ամերիյան փաստաթղթին:
«Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու…Համաձայնագիր, որի իրականացումը, շատ հավանական է, իրենց ձեռքը չի ընկնի ընդամենը վեց օր անց: Պարզ ասած՝ Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակը այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը: Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, այն դեպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը:
Հիմա՝ Արցախին (ԱՄՆ-ի աջակցությամբ) հասցված վնասից հետո նրանք ներկայացնում են վերջին րոպեի ոչ պարտադիր մի փաստաթուղթ: Սա նրանց «մասնակցության նվերն» է՝ միանգամայն թափանցիկ և ցավալիորեն դատարկ փորձ՝ ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու:
Ադրբեջանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է. Բայդենը և Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում: