Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Օրեր շարունակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում և հայկական զինված ուժերին մեղադրում սահմանագոտու տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:
Գազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների հետևանքով մարտի 20–ին առնվազն 85 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) 2025 թվականի համար քվոտաներ է սահմանել Իրանից ԵԱՏՄ երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրանքների անմաքս ներմուծման համար: Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:
Ուկրաինայի քաղաքացիները, որոնք գտնվում են Ռուսաստանում առանց օրինական հիմքերի, պետք է մինչև սեպտեմբերի 10-ն օրինականացնեն իրենց կարգավիճակը կամ լքեն երկիրը։ Այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Նորմերը ներդրվում են միգրացիայի կարգավորման միջոցառումների բարելավման շրջանակում։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ԱՄՆ կոչին Բաքվի բացասական արձագանքի մասին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջին հայտարարությունը։
ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի առջև պահպանվում են. Զախարովա
Պատրաստ ենք աջակցել Երևանին ու Բաքվին, Խովաևը պատրաստ է այցելել ռեգիոն. Զախարովա
Զախարովան՝ Փաշինյանի ու Ալիևի՝ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումների մասնակցության մասին
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը նրա համար կնշանակի հակառուսական պատժամիջոցներին և Ուկրաինային զենքի մատակարարմանը միանալու անհրաժեշտություն։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Մոսկվան բացատրություն է պահանջել Երևանից ամերիկյան ռազմական տեխնիկան Գերմանիայից ՀՀ տեղափոխելու լուրերի վերաբերյալ
«Հայաստան է այցելել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնելով այդ մասին նշել է, որ միասին կդիտեն ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: Հիշեցնեմ, որ ազգերի Լիգայի փլեյ օֆում հանդիպում են Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները: Առաջին խաղն այսօր Երևանում է, իսկ պատասխանը՝ երեք օր անց Թբիլիսիում:
Ադրբեջանը կարող է դիմել տեղային մարտերի. Տիգրան Աբրահամյան
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հետապնդելով բացառապես հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, շարունակելու է ԼՂ հիմնախնդրի եւ արցախահայության անվտանգ եւ երաշխավորված վերադարձի հարցերը ներկայացնել եւ պաշտպանել իրեն հասանելի միջազգային ձեւաչափերում»։
«Ես այն կարծիքին եմ, որ լավ աշխատանքի պարագայում կարելի է այս «շենքն» աստիճանաբար կառուցել ու բարձրացնել վերև։ Սկզբում շատերը թերահավատ էին, որ որևէ արդյունք չի ունենա այս ամենը, բայց մենք տեսնում ենք՝ քայլ առ քայլ արդյունքը կլինի։ Իսկ մենք՝ նկատի ունեմ մեր ազգը, այս հարցերը պետք է հնարավորինս բարձրացնի տարբեր երկրներում ու նրանց խորհրդարաններում»,- հավելեց Վ. Բալայանը։
Եվս 4 միլիարդ եվրո ներառված է 2025 թվականի բյուջեում:
Արաղչիի խոսքով՝ Իրանի «քաղաքականությունը հստակ է, առայժմ ուղիղ բանակցություններ չեն կարող լինել». Թեհրանը մերժում է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները սպառնալիքների և առավելագույն ճնշման ներքո։ Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով։
Վերջին տարիներին ՀՀ իշխանություններն աշխատում են այս կազմակերպության հետ, և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը ՀՀ կառավարությունից գումար է ստանում իր խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև հանրային անդրադարձերի համար։ Դեռևս 2023 թվականի մարտի 18-ին 168․am-ը գրել էր, որ Եվրոպական հանձնաժողովի Թափանցիկության ռեգիստրում տեղակայված է տեղեկատվություն «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության ֆինանսական տարվա մասին, որտեղ կազմակերպության հաճախորդների ցանկում ներառված էր նաև Հայաստանի Հանրապետությունը, իսկ տարվա կտրվածքով կազմակերպության եկամուտը կազմում էր 150.000-399.999 եվրո:
Մենք պատրաստ կլինենք վետո դնել ցանկացած նոր պատժամիջոցի վրա, եթե գտնենք, որ դրանք խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղության հաստատմանը
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:
2023 թվականի հուլիսին Մոսկվան դուրս եկավ գործարքից՝ նշելով, որ իր նկատմամբ պարտավորությունները չեն կատարվել:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել է հանձնաժողովների հանդիպում անցկացնել։
Խորհրդարանն արձակելու մասին նախագահի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մարտի 11-ին պատգամավորներն անվստահություն են հայտնել վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի գլխավորած կառավարությանը՝ փետրվարին սկսված քաղաքական ճգնաժամի ֆոնին:
Բրյուսելի գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել ԵՄ տնտեսության մրցունակությունը, ԵՄ հաջորդ բազմամյա բյուջեն, պաշտպանական հարցերը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը։
Բրազիլիան այս նոյեմբերին Բելեմում կհյուրընկալի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP30-ը, իսկ Հայաստանը 2026 թվականին մայրաքաղաք Երևանում կընդունի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը:
Ադրբեջանը փակուղի է մտցրել վերջին տարիներին բանակցված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» ստորագրման հարցը՝ դաշտ նետելով նոր պահանջներ, պայմաններ և օրեր շարունակ մեղադրելով հայկական կողմին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, սակայն այցի ժամկետները դեռ որոշված չեն։