Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ կապի ոլորտում համագործակցության մասին 1993 թվականին Կիևում կնքված համաձայնագրի գործողությունը։ Համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինայի կառավարության վերջին նիստի ընթացքում։
Փաշինյանը մեզ փոսն է գցում. Ալիևը չի՛ ճանաչում մեր տարածքը, ինչը պատերազմի բուն է. Բագրատյան
Ադրբեջանում հայտնաբերվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալի Իմանովի և Ռուսլան Համիդովի մարմինները։ Այս մասին համատեղ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Գրենլանդիայում զբոսաշրջիկների թվի զգալի աճ է գրանցվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և մայրաքաղաք Նուուկում նոր միջազգային օդանավակայանի բացման ֆոնին: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով ռուսական ակտիվներ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Էմմա Ռեյնոլդսը։
Այս համընդհանուր եռանդը սահմաններ չի ճանաչում՝ բորբոքելով քննարկումներ թե՛ Երևանի սրճարաններում, թե՛ Ռիոյի փողոցներում։ Սա հիշեցնում է, որ մեր կապերը ոչ միայն ինստիտուցիոնալ են, այլև խորապես մարդկային։
Հունվարի 20-ին Թրամփը որոշում ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ, ՄԱԿ-ի կառույց) ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:
Ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության, Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության մեկնարկի վերաբերյալ հարցեր։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի արդյունքներով Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին հայտարարությամբ:
Ցավոտ հարց է. չեմ ուզում շտապել. հուսով եմ՝ գերիների հարցով հաջողություն կունենանք. Արմեն Աբազյան
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանն այս պահին Հայաստանի վրա հարձակման վտանգ չի տեսնում։
Առաջ շարժվելով՝ կողմերը շարունակելու են համատեղ աշխատել բարեփոխումների առաջմղման, կառավարման համակարգի ամրապնդման և ՀԸԳՀ-ի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ։
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատեցին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում և պատրաստ է ամեն կերպ զարգացնել հարաբերությունները նրա հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի քան 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։2024 թ. աշնանից զինվորականները հարձակողական գործողություն են իրականացնում մայրաքաղաքային ագլոմերացիայի շրջանում՝ նպատակ ունենալով այնտեղից դուրս մղել ԱԱՈւ-ին։
Դատախազությունը նշել է, որ Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։
«2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերներից (03/02/2025 թ.) երևում, որ նշված գերեզմանոցների տապանաքարերի մեծ մասը 2024 թ. ընթացքում անհետացվել են: Լուսանկարներից պարզ չէ վնասի չափերը»,- հայտնում են հիմնադրամից:
Այսօր բժշկական պաշարներով և պարենով բեռնված բեռնատարները կանցնեն Մարգարա կամուրջով դեպի Սիրիա՝ ուղարկելու մարդասիրական օգնությունը: Այս մասին X-ում գրել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ՝ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա «պետք» է ապահովի ադրբեջանցիների ապահով և արժանապատիվ վերադարձի «իրավունքը», բացահայտի շուրջ 4,000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը և համագործակցի ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու հարցում։
Դեկտեմբերի 14-ին խորհրդարանն իմփիչմենթ էր հայտարարել պետության ղեկավար Յուն Սոկ Յոլին։
«Ադրբեջանը ներկայումս հետաքրքրված չէ համաձայնագրի ստորագրմամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ ստեղծված իրավիճակին։
Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի անդամներին պաշտպանության վրա բավարար ծախսեր չկատարելու համար և սպառնացել թուլացնել դաշինքը կամ դուրս գալ դրանից։
«Հաջորդը՝ Թուրքիայի հետաքրքրության, նրա ազդեցության անկայունությունն է Հարավային Կովկասի նկատմամբ, այսինքն՝ դժվար է կանխատեսել, Թուրքիան որքանով է ներգրավված լինելու Կովկասում մոտագա ապագայում»,- ասաց նա։
Ռուսաստանցիների մեծ մասը` 79,8%–ը, վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս ցուցանիշը հրապարակել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը, որը հարցախույզ է անցկացրել ՌԴ-ում։
Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակել-չկրակելու մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածված ապատեղեկատվություններին։
2024 թ. նոյեմբերին Լևոտոբի Լակի-Լակին մի քանի անգամ ժայթքել էր՝ 9 մարդու կյանք խլելով, հազարավոր մարդկանց ստիպելով տարհանվել։
Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկությունների՝ 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Սառը պատերազմի ավարտին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը վերագտան և վերստեղծեցին իրենց անկախությունը, ինչպես նաև՝ շատ այլ ԱՊՀ երկրներ՝ Ուկրաինան և այլ երկրներ, և նրանց համար սկսվեց զարգացման նոր, մոդեռնիզացիայի շրջան։ Այդ մոդեռնիզացիան հնարավոր չէ տարանջատել նրանից, ինչ անվանում ենք Արևմուտք,- պարզաբանեց Ջորջ Մագերուն, ապա այս պատմական ակնարկում անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման առաջին փուլի դրվագին հաջորդած իրողություններին՝ հավելեց,- 2008 թվականի օգոստոսին ՌԴ-ն ներխուժել է Վրաստան, և այսօր մենք դեռ տեսնում ենք դրա հետևանքները, դա փորձն էր նրա, թե ինչ պետք է տեղի ունենա 2014 թվականին։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։