Հայաստան-Վրաստան սահմանը՝ Մարտի 8-ին. հայերը մեկնում են տոնը նշելու
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցում և չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին:
Եվրահանձնաժողովը հայտարարել է ծովային հումանիտար միջանցքի բացման մասին՝ Կիպրոսից Պաղեստինին օգնություն մատակարարելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը:
168.am-ի հետ զրույցում Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ տեսանյութն ադրբեջանական կողմն արել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մի մասն օկուպացրել էր և Հին Շենի գերեզմանոցի հատվածով իր համար այլընտրանքային ճանապարհ էր կառուցում։
Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները։ Ադրբեջանցի վանդալները ոչ միայն շինարարական ծանր տեխնիկա օգտագործելով քանդեցին Արցախի Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը այլ նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։ Այս մասին հայտնում է Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իսրայելի կողմից իր ազգային անվտանգության և ժողովրդի շահերի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին կամ հարձակմանը պատասխանելու համար:
168.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասաց, որ իրավիճակը ոչ թե բարդ է, այլ շատ բարդ է։
Մոսկվայի կապիտալ վերանորոգման ծրագրի շրջանակում վերանորոգվել են ականավոր կանանց անուններով կոչվող փողոցների 3 տուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրամիությունը 15 տարուց ավելի է ֆինանսավորում է Աբխազիայի բնակչությանն աջակցելու կարևոր ծրագրեր»,- JAM news-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում հնարավոր են ահաբեկչություններ։ ԱՄՆ-ի հնչեցրած նախազգուշացումը իր կայքում տեղադրել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը երեկվանից սկսել է ծառայություն իրականացնել նաև Ստեփանակերտում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կնոջ ներում շնորհելու մասին, այդ թվում՝ նրանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը, հայտնում է Կրեմլի կայքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Էրդողանի վարչակազմը։
Հիշեցնենք, որ դեռեւս պատերազմից մեկ տարի անց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բարձրաձայնեց, թե, իր տեղեկություններով, ադրբեջանցիներն արդեն չափագրումներ են անում նշված գյուղերում, իշխանությունը, բնականաբար, հերքեց, բայց կյանքը ցույց է տալիս, որ դրանք հեռու չէին իրականությունից։
Ծառայության հաղորդմամբ՝ համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հիմա ռեկորդային բարձր մակարդակի վրա է, իսկ Անտարկտիկայում ծովի սառույցը կրկին հասել է ծայրահեղ ցածր մակարդակի։
1050 էջանոց փաթեթը նախատեսում է վետերանների գործերի, գյուղատնտեսության, ներքին գործերի, տրանսպորտի, բնակարանաշինության և քաղաքների զարգացման, արդարադատության, առևտրի և էներգետիկայի նախարարությունների ֆինանսավորում ավելի քան 450 միլիարդ դոլարի չափով:
Հունվարի սկզբին թալիբների կողմից ստեղծված Առաքինության քարոզչության և անբարոյականության կանխման նախարարությունն սկսել է ակտիվորեն կիրառել հիջաբ կրելու մասին 2022 թ. ապրիլին հրապարակված հրամանագիրը՝ ձերբակալելով և կալանավորելով այն կանանց ու աղջիկներին, որոնք չեն պահպանում այն:
Բրիտանական «Ekonomist» ամսագիրը մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, հրապարակել է «Թուրքիայի 50 ամենահզոր կին գործադիր տնօրենների» ուսումնասիրության արդյունքները։
Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտը՝ ifo-ն, հերթական անգամ նվազեցրել է այս տարվա ընթացքում երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ընթացիկ տարվա սկզբին Ղազախստանի Հանրապետության բնակչությունը կազմում էր 20 միլիոն մարդ՝ 1,3 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ։ Բնակչությունն աճում է աստիճանաբար՝ տարեկան մոտավորապես 1,3-1,5 տոկոսով: Այս մասին հայտնում է ranking.kz-ն։
Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող են սպառնալ նաև Ադրբեջանի բանտերում պահվող քաղաքացիները, որոնց առնվազն մի մասը նրան ուղղելիք այնպիսի հարցեր ունի, որոնց պատասխանների բացակայությունը կարող է շատ թանկ արժենալ։
Ադրբեջանի հետ ցամաքային փակ սահմանի պատճառով Վրաստանը կորցրել է 1,5 մլն զբոսաշրջիկ և 400 մլն դոլար, հայտնում են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից:
«Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել լռել ու չաղմկել, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին»,-այս մասին հաղորդում է եվրոպական brusselssignal.eu կայքը։
«Խայտառակությունն այլ անվանում չունի: Բռնապետության բաստիոն լինելը հենց այսպես է ապացուցվում: Ի՞նչ է նշանակում գնալ հերոսի շիրիմին մի քանի հարյուր ոստիկանի ուղեկցությամբ: Էդքան ոստիկանի, Նիքոլ, ո՞ւմ դեմ ես տարել, ումի՞ց էիր պաշտպանվում: Որպես ինքնահռչակ գերագույն հրամանատար՝ եթե գտնում ես, որ դու մեղք չունես Եռաբլուրի եռապատկման հարցում, ումի՞ց էիր վախենում, իսկ եթե մեղավոր ես, ինչո՞ւ էիր գնացել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Լինվեյը գողացել է ապարատային և ծրագրային ապահովման հարթակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, որոնք Google-ի գերհամակարգչային տվյալների կենտրոններին թույլ են տալիս մեքենայական ուսուցման միջոցով AI-ի խոշոր մոդելներ պատրաստել:
Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է։
Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությանը։
Հայաստանը ցանկանում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ներառվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում, սակայն այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։