Բաժիններ՝

Մալայզիայում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 110 մարդ է վիրավորվել

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի մերձակայքում` Պուտրա Հեյթս բնակավայրում գտնվող բենզալցակայանի մոտ հզոր պայթյուն և հրդեհ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է  CNN-ը։

Կրակի սյան բարձրությունը հասել է գրեթե 500 մետրի։ 

Մալայզիայի Petronas պետական ​​էներգետիկ ընկերության կողմից շահագործվող գազատարում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 112 մարդ, նրանցից 63-ը հոսպիտալացվել են։Հաղորդվում է, որ հրդեհի թակարդում տասնյակ մարդիկ են մնացել:

Փրկարարները փորձում են փրկել մարդկանց։

Free Malaysia Today պարբերականը նշում է, որ վնասվել է առնվազն 190 տուն, 148 մեքենա և 12 մոտոցիկլետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս