
Մալիի, Բուրկինա Ֆասոյի և Նիգերի ԱԳ նախարարները կայցելեն Մոսկվա

Մալիի, Բուրկինա Ֆասոյի և Նիգերի արտաքին գործերի նախարարներն այս շաբաթ կայցելեն Մոսկվա. Սահելի երկրները և Ռուսաստանը ձգտում են ամրապնդել կապերը:
Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով աֆրիկյան 3 երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարությանը:
Ըստ հաղորդագրության՝ արտգործնախարարները Մոսկվա կայցելեն ապրիլի 3-ին և 4-ին և հանդիպումներ կունենան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Մոսկովյան հանդիպումը կարևոր քայլ է ռազմավարական, պրագմատիկ, դինամիկ և աջակցող համագործակցության և գործընկերային հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Սահելի Նահանգների Համադաշնության և Ռուսաստանի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- նշել են նախարարությունները։