Բաժիններ՝

Չինաստանի ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպել է Պուտինին և Լավրովին

Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։ Նրան ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ին ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ են ունեցել:

Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ–ից:

Ռուսաստանի նախագահը ողջունել է Վան Իի այցը ՌԴ, բարձր է գնահատել ռուս-չինական հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը ՉԺՀ-ի հետ։

Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բարձրագույն և բարձր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակացույցի, ինչպես նաև համագործակցության տարբեր հարցերի շուրջ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հեռանկարների շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930