Հույն ակադեմիկոս և վերլուծաբան Կոնստանտինոս Ֆիլիսը հունական «Ekathimerini» թերթում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես գալիք ընտրություններին։
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ». Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցը «Արցախպրես» լրատվական գործակալությանը
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լավագույն քաղաքական կենդանին է, և բոլոր նրանք, ովքեր թերագնահատում են Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական ժանգլյոր, խորապես սխալվում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում կառավարության 2022թ. ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հակասական հայտարարություններին:
Ռուսաստանցի պատգամավորը նաև նշել է, որ Ղարաբաղի պատմությունը սրանով չի ավարտվի, քանի որ Բաքուն արդեն հրաժարվում է վիճելի տարածքի ինքնավարության իր խոստումներից։
Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։
«Ռուսաստանը հաստատ մեր լավ բարեկամը չէ, բայց, միևնույն ժամանակ, հաստատ Արևմուտքի հետ համեմատելի բարեկամ էլ չէ։ Եթե Հայաստան փոխանցվող տրանսֆերտների գերակշռող մասը գալիս է հենց Ռուսաստանից, ապա կարելի է ասել, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսն ու ավելին ապրում է Ռուսաստանի հաշվին։ Կարծում եմ՝ այս Կառավարությունն անելու է հերթական քայլը և հրաժարվելու է Ռուսաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանին աղետ է սպառնում»,- ասաց Սարգսյանը։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Հայտնում են ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանների մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործադուլը կհանգեցնի զգալի խափանումների, սակայն չեղարկված չվերթների ճշգրիտ թիվը հայտնի չէ։
Հասկանալի է, որ ինչպիսին էլ լինի Բաքվի հռետորաբանությունը, նրանք չեն խնայվի՝ կվտարվեն իրենց հողից»,- ասել է Կոլերովը։
ԱՄՆ դեսպանության հյուպատոսական գրասենյակն ամեն օր եռանդուն աշխատում է բազմազանության խաղարկային վիզաների (գրին քարտ) տրամադրման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»:
Անցյալ տարվա դեկտեմբերին Փհենյանը հայտարարել էր, որ անցկացրել է ռազմական հետախուզական արբանյակի մշակման գծով փորձարկումների «վերջնական փուլը», և որ այն ուղեծիր դուրս կբերվի ապրիլին:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը դիմել է միջազգային հանրությանը՝ հորդորելով շարունակել ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ: Այս մասին Մարուքյանը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
Reuters-ը շեշտում է, որ Սեուլն առաջին անգամ է ակնարկում Կիևին զենք տրամադրելու պատրաստակամության մասին՝ փոխելով Ուկրաինային չզինելու՝ մինչ այս որդեգրած դիրքորոշումը:
Մինչ Հայաստանի բարձր ամբիոններից Նիկոլ Փաշինյանը վերահաստատում էր 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին իր սկզբունքը և հանրությանը համոզում, թե խաղաղությունն ու զարգացումը հնարավոր է միայն դա արձանագրելուց հետո, Իլհամ Ալիևը Բաքվում Հայաստանի ղեկավարին հորդորում էր խմբագրել նախկին հայտարարությունը՝ նոր ձևակերպմամբ. «Ղարաբաղը Ադրբեջան է»։
Ի սկզբանե Dominion-ը պահանջում էր 1,6 մլն դոլարի փոխհատուցում:
Միության տեղեկատվությամբ՝ Կիևի Պեչորյան շրջանային դատարանը ոստիկանությանն իրավունք է տվել մուտք գործելու Կիև-Պեչորյան մայրավանքի օբյեկտներ։
Վերջին տարիների բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հանձնառության մասին:
Իշխանությունն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց 2022թ. կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները։ Հետաքրքիր էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց ամենինչի մասին՝ այդ թվում Ադրբեջանի վարած քաղաքականության և պատերազմի մասին, սակայն նախընտրեց լռել, շրջանցել զեկույցի այն հատվածը, որը վերաբերում էր հայկական կողմի ունեցած մարդկային զոհերին և Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։
Վարդան Օսկանյանը տեսագրությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։
Նա հայտարարել է, որ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարումը համարում են անհրաժեշտություն և դրանց այլընտրանք չկա։
Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ:
Սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժերը» առանձին հայտարարություններ են տարածել՝ հրադադարը չհարգելու մեջ մեղադրելով մեկը մյուսին:
Կոնգրեսի անդամները պետք է մինչև ուրբաթ օրը՝ ապրիլի 21-ը, ստորագրեն նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակը:
Ակտը նորից ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն և Գաս Բիլիրակիսը:
ԱՄՆ պետական լրատվական «Vice News»-ի կայքում Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հանցագործների մասին հրապարակում է տեղ գտել:
Արտակարգ ծառայություններին հաջողվել է մարել կրակը, առնվազն 71 հիվանդ տարհանվել է:
Ermenihaber.am-ի զրուցակիցն է քաղաքական հայացքների համար 1990թ. Թուրքիայից արտաքսված և Շվեյցարիայում հաստատված ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան հայ-քրդական ծագմամբ Դեմիր Սյոնմեզը:
Գտածոն ուսումնասիրող մասնագետների խոսքով՝ սա ալմաստի համաշխարհային արդյունահանման պատմության մեջ առաջին նման գտածոն էր դարձել։
Այս իմաստով սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Ես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ միակ ճանապարհը նորմալ բանակցություններն են, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ընտրված առաջնորդներին, և միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ նորմալ բանակցություններ վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում սա ճանապարհ է, որն իրեն ոչ մի տեղ չի տանելու»։