Բաժիններ՝

Ֆրանսիայի գլխավոր դատախազը կարծում է, որ Լը Պենը կարող է դատավճիռը բողոքարկել մինչև ընտրությունները

Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի գործով բողոքարկման գործընթացը կարող է տեղի ունենալ 2027 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Ռեմի Էյզը։

«Ես չպետք է խոսեմ այս հարցի մասին…. Տեխնիկապես, տեսականորեն դա հնարավոր է», – պատասխանել է նա համապատասխան հարցին RTL ռադիոկայանի եթերում: Դատախազի խոսքով՝ Լը Պենի դատավճռի բողոքարկումը «չպետք է երկար ժամանակով հետաձգել», բայց պետք է հաշվի առնել դատարանների ծանրաբեռնվածությունը։

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Լը Պենի մասնակցությամբ բողոքարկման գործընթացն սկսելու որոշումը կախված է Փարիզի վերաքննիչ դատարանից։ Ընդ որում, Էյզը, պատասխանելով հստակեցնող հարցին, հավելել է, որ 2026 թվականին բողոքարկում ներկայացնելն «իհարկե հնարավոր է»:

Մարտի 31-ին դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել հափշտակության գործով և նրան հինգ տարով արգելել է քաղաքականությամբ զբաղվել։ Այս որոշումն անհնար է դարձնում Լը Պենի առաջադրումը 2027 թվականի նախագահական ընտրություններում։ Նման սցենարը նա նկարագրել էր որպես «քաղաքական մահ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս