168.am-ի հետ զրույցում գեոդեզիստ, քարտեզագիր, ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ Շահեն Շահինյանը պատասխանելով հարցին՝ նշեց, որ դժվարացավ ասել, թե ինչ է տեղի ունեցողը, քանի որ դեմարկացիան և դելիմիտացիան ունեն որոշակի չափորոշիչներ, որոնք պետք է սկսվեն այդ տեղանքում սահմանապահների կամ զորքերի տեղակայումներով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը:
Գերմանիայի տրանսպորտի աշխատողների նախորդ խոշոր գործադուլն անցկացվել է մարտի վերջին։
ԵՄ-ի և Կոսովոյի միջև առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը չի տարածվի Իսպանիայի վրա: Իսպանիան մեկն է Եվրամիության այն հինգ երկրներից, որոնք չեն ճանաչում Կոսովոյի ինքնիշխանությունը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Շամուգիայի խոսքով՝ հիմնական նպատակը միջուկային և ռադիացիոն անվտանգության ազգային համակարգերի հզորացումն է։
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ մեր հանդեպ արևմտյան կողմն այդ հարցում դեռևս լոյալություն է ցուցաբերում, իսկ հիմնական պատճառն առավելապես աշխարհաքաղաքական է. «Դրանով փորձում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից՝ հասկանալով, որ այս անվտանգային խորացող ռիսկերի իրավիճակում այդ տնտեսական բարձր աճն ինչ-որ չափով կհավասարակշռի ներքաղաքական վիճակը»:
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ռազմական գնումների ցանցի հետ կապված 1 ֆիզիկական անձի և 6 կազմակերպությունների նկատմամբ:
Սյունիքի Տեղ համայնքում մեր փաստահավաք առաքելության ընթացքում ֆիքսել ենք ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներխուժումներն ու նրանց հանցավոր արարքները, որոնք հակասում են միջազգային նորմերին։ Բոլոր փաստերն ու ապացույցները մանրամասն վերլուծվել են, դրանք առաջիկայում կուղարկվեն նաև միջազգային կառույցներին։ Թաթոյան հիմնադրամ
Բացի այդ, եվրոպական երկրները Կիևին են տրամադրում Leopard տանկեր:
Կողմերի միջև սկսված ծանր մարտերի ընթացքում առնվազն 350 խաղաղ բնակիչ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ:
Ամերիկյան հանրահայտ պրոթուրքական «Լիվինգսթոն խումբ» լոբբիստական ընկերության աջակցությամբ սկսվել են Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումները Միացյալ Նահանգներում:
Դիվանագետը նշել է, որ առայժմ այլ մեկնաբանություն չունի՝ կապված Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս այցի հետ
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։
Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը։
Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը հրապարակել է «2023-ի Թուրքիայի մշտադիտարկման 15-րդ շաբաթվա հետազոտության» արդյունքները:
Փետրվարի 14-ին էլեկտրակայանը ժամանակավորապես փակել են պլանային սպասարկման և օգտագործվող վառելիքի մի մասի փոխարինման նպատակով։
Այսօրվա դրությամբ Ռուսաստանում կա «Արկտուրուս»-ի չորս հաստատված դեպք։
Մինչ ապրիլի 18-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շարունակում էր, այսպես ասած, զրոյացնել Արցախի ինքնորոշման իրավունքը, նախկին իշխանությունների օրոք բանակցված Մադրիդյան փաստաթուղթը ներկայացնելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանության շրջանակում և կրկին փորձելով ապացուցել, որ նախկին իշխանություններն են այդ փաստաթղթով ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ պարզապես չեն բարձրաձայնել այդ մասին, Իլհամ Ալիևը նոր վերջնագիր ներկայացրեց Փաշինյանին:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Փետրվարի 6-ին Թուրքիայում (էպիկենտրոնը Քահրամանմարաշ քաղաք) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժների հետևանքները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանը։
«Մի կողմից՝ եղել է Ադրբեջանի և Թուրքիայի ճնշում. Հիմա Թուրքիան և Ադրբեջանը Կարսում միասնական զորավարժություններ են անում, որտեղ հիմնականում լինելու է հենց Հայաստանի վրա հարձակման փորձարկումը: Մադրիդյան սկզբունքների պահով որ սուտ է ասել, չարժե դրան անդրադառնալ: Կարող ենք հիշել, որ երբ Սերժ Սարգսյանին Լուկաշենկոն առաջարկել է փողով շրջաններ հանձնել, Սերժ Սարգսյանը չի համաձայնել և ասել է՝ եթե փողի մեջ է հարցը, ինքն ավելի շատ փող կտա:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Մինչ Իլհամ Ալիևը պահանջում է Արցախի հայերից ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն կամ լքել հայրենի Արցախը, Ադրբեջանի քաղաքացիներն իրենք են հրաժարվում այս ահաբեկչական պետության քաղաքացիությունից։
Արցախի Հանրապետության բնակիչների շրջանում այս ընթացքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ իրենք լքված են միջազգային հանրության կողմից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել սեփական միջազգային պարտավորությունները՝ առանց իր համար որևէ հետևանքների:
Այս մասին Մակրոնը հայտարարել է Էրո դեպարտամենտ այցի ժամանակ:
Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Սուդանի շուրջ երկխոսության համար:
Արարողություններին ներկայացվել են ռազմավարական անօդաչու թռչող սարքերի մի քանի տարբերակներ:
Թուրքական «Baykar» ընկերության խորհդրի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա) հայտարարել է «Kızılelma» թուրքական 1-ին անօդաչու ինքնաթիռի բարեհաջող փորձարկման մասին:
արտին Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենը նույնպես հայտարարել էր, որ մայիսի սկզբին Ուկրաինային կհանձնվեն Դանիայի, Գերմանիայի և Նիդերլանդների առաջին Leopard 1 տանկերը։
168.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը և առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին, նախ ասաց, որ որպես գիտնական՝ անպատվաբեր է համարում անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության, քանի որ նրան չի ընկալում՝ որպես ՀՀ վարչապետ։