Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն ընդգծում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց որևէ մեկը չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։
Ադրբեջանի կողմից այաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացարձակ անընդունելի է համարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։
Երկրները պայմանավորվել են նաև խորացնել երկկողմ կապերը:
Ըստ զեկույցի՝ մոլորակի բնակչության թիվը տարվա կեսերին կհասնի 8,045 միլիարդի:
Լեհաստանն ու Հունգարիան դադարեցնում են ուկրաինական ցորենի ներկրումը: Այս երկրների կառավարությունները պարզաբանել են, որ այդ քայլը տեղի ֆերմերներին կպաշտպանի շուկայում ուկրաինական հացահատիկի գերակշռող դերից։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, Black Sea Arena-ն Վրաստանում սկսում է լայնածավալ արշավ՝ Starring Georgia-ն։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը 61 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան մինչև 177 միլիոն դոլար։
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատարյանի, Էլինա Միրզոյանի համահեղինակությամբ և ջանքերով լույս է տեսել «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը։
Հայաստանի այն իշխանությունը, որը հայտարարում է, որ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու առաքելությունն իրենից դուրս է, ապա այս պահին Հայաստանի իշխանություններից որևէ քայլ սպասելը բավականին լավատեսական քայլ կդիտվի, բայց պետք է հաշվի առնենք հանգամանքը, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ է, որին կողմ են Ադրբեջանը և Ռուսաստանը, և այդ պարտավորությունները փոխադարձ են, և բնական է, որ Հայաստանն այստեղ աշխատանքի բավականին մեծ ծավալ և բեռ ունի»։
2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող նպաստի չափը կկազմի 200 լարի, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի գրառմամբ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետի տեղակայումը նշանակում է, որ Արցախի 120 հազար խաղաղ հայեր պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
Այս շաբաթ Նյու-Յորքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պետք է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկի Ուկրաինայից Սև ծով հացահատիկի արտահանման գործարքը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանին անցագրային կետ տեղակայելու վերաբերյալ տեղեկությունը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանը կստեղծի բոլոր պայմանները Լաչինի ճանապարհով հայերի տեղաշարժի համար»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ապրիլի 23-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Colliers առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2023 թվականի մարտին Թբիլիսիում բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի թիվը կազմել է 3 368 միավոր և նախորդ տարվա մարտի համեմատ նվազել է 12 տոկոսով։
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները կանչել են Չինաստանի դեսպաններին՝ բացատրություններ ստանալու Ֆրանսիայում դեսպան Լյու Շայիի հայտարարությունների պատճառով։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել դադարեցնել բռնությունները Սուդանում և աղոթել Սուդանի ժողովրդի համար:
Արցախի Ազգային ժողովը շատ կոռեկտ, ես կասեի՝ շատ մեղմ է անդրադարձել Հայաստանի քաղաքական վերնախավի արցախադավ հայտարարությանը։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի բորբոքված ելույթին, թե իրենց համբերությունը հատել է, ապա պետք է ասեմ, որ նման դեպքերում սառը ջուր են խմում։ Քաղաքականության մեջ զգացողությունների վրա հիմնված հայտարարություններ չեն անում, այդ իշխանական պատգամավորն իր համբերությունը կարող է կիրառել տան անդամների հետ։ Իսկ ԱԺ ամբիոնը հիմնավորված ու ծանրակշիռ խոսքի համար է։
Ահա և Արցախ մտնող «միջանցքի» վրայի անցակետի նկարը։ Սա անցակետ չէ, սա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանության համաձայնությամբ դրված կողպեք է Արցախի վրա, որը առաջիկա ամիսներին Արցախը լիարժեք հայաթափելուն է ուղղված։
Սրա համար հանրությունը պետք է ճնշում գործադրի առաջին հերթին ազգային քաղաքական ուժերին` վերջիններիս դրդելով իրական գործողությունների։
2022 թվականին Սորոսի հայաստանյան հիմնադրամը կամ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» տասնյակ-հազարավոր դոլարների դրամաշնորհներ է բաշխել հայաստանյան մի շարք կազմակերպությունների: Դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների ցանկում կան «մշտական» անուններ:
Journal Du Dimanche-ի իր հոդվածում Բորելը գրել է, որ Թայվանը «մեզ հուզում է տնտեսապես, առևտրականապես և տեխնոլոգիապես»։
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 390,960 մլն դոլարով, նախորդ ամսվա համեմատ՝ 208,504 մլն դոլարով։
Ստամբուլում անհայտ անձինք կրակել են շենքի վրա, որտեղ գտնվում է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակը, հայտնում է Daily Sabah-ը։
Թել Ավիվում կրկին բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ կառավարության դատական բարեփոխումների: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ նախկինում ցույցը կասեցվել էր։
Հայաստանի Հանրապետությունը կապ չունի ականի վրա պայթած՝ Ադրբեջանի ՊՆ բեռնատարի հետ։ Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են և ծառայում են միայն որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի Ադրբեջանի քարոզչություն։
Սուդանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը մինչև ապրիլի 30-ը երկարաձգել է երկրի օդային տարածքի փակումը, շաբաթ հայտարարել է Խարթումի միջազգային օդանավակայանը։
Վրաստանի եկամուտների ծառայության տվյալների համաձայն, Վրաստանում 12 հազար 555 մարդու ամսական միջին աշխատավարձը կազմում է 55 լարի (մոտ 22 դոլար):