ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
Օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
Այսօր առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես «անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն»:
Հարց է առաջանում, իսկ ո՞ւր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները… Ո՞ւր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենց նույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ…
«Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները, մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար: Հարկավոր է Մոսկվա և մյուս խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի ծավալների ճշգրտման և պայմանագրերի կնքման համար: Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք»,- մասնավորապես նշել է նախարարը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը արդեն իսկ իրականացնում է հոգեմետ նյութերի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեություն՝ ըստ ՀՀ կառավարության նախկինում ընդունված որոշման տրված լիցենզիայի, որը նույնպես տրամադրվել էր եռամյա ժամկետով. խոսքն այս դեպքում, ըստ էության, լիցենզիայի վերատրամադրման և վերագրանցման մասին է։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի № 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի № 1400-Ն և նոյեմբերի 30-ի № 1854-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ` օգոստոսի 6-ից Ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր:
Վահրամ Գուրողլյանի խոսքով՝ մաքսային կանոնների խախտման նաև նոր միտում է նկատվել. «Ակտիվացել են մաքսազերծումից խուսափած մեքենաների ներկրման փորձերը, որոնք, սակայն, կանխվել են վարչության աշխատակիցների կողմից»: ՆՀՎ պետը վստահեցնում է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ առաջիկայում նույնպես զգալիորեն կբարձրացվի իրավախախատումների բացահայտման մակարդակը:
Այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
«Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, և նրանց անմահ հիշատակի առջև սերունդներ պիտի խոնարհվեն», – ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում:
Ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին:
Մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ:
Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում նախարարը հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ: Եղավ նաև վիրահատարանում, ծանոթացավ գործիքային և տեխնիկական ապահովվածությանը: Ուշադրություն դարձրեց հատկապես վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանն ու ծառայությունների կազմակերպմանը։ Նախարարը կենտրոնի ղեկավարությանը և մասնագետներին առաջարկեց քայլեր ձեռնարկել ուրոլոգիական բաժանմունքը զարգացնելու ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ:
Մենք խորապես անհանգստացած ենք լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը: Աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը` սրբազան, և ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են: Սադրանքները և մարտական գործողությունները չեն կարող այլընտրանք լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ, բանակցային ճանապարհով` համապատասխան միջազգային նորմերին:
Վարչապետ-գործարարներ հայտնի հանդիպումից հետո Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում անմիջապես ձեռնամուխ են եղել առաջադրված խնդիրների լուծմանը՝ հիմնական շեշտը դնելով տնտեսությունում գործարքների համատարած փաստաթղթավորման վրա: Տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի խոսքով` տեսչությունում հաշվառված բոլոր հարկ վճարողների տնտեսական ցուցանիշների և գործելաոճի անհատական վերլուծությամբ գնահատվել են փաստաթղթաշրջանառության, շահութաբերության մակարդակի, հարկային բեռի և աշխատավարձի ռիսկերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
Հանրապետության տարածքում գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքները։ 2014թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 9,5 հազար հեկտարով։ Օգոստոսի 5-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք։
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են միջոցառումների նախապատրասության հետ կապված մի շարք հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը:
«Նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ եւ ԼՂՀ սահմանների շփման գոտում, հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգությունների ակտիվացումը ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ շրջաների անվտանգության ապահովման նպատակով ԱՎՄ իր պատրաստակամությունն է հայտնում կամավորական հիմունքներով` թվով 350-400 ազատամարտիկներով, ՀՀ Տավուշի մարզում երթ կազմակերպելու եւ հերթապահություն իրականացնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Կառավարության որոշմամբ հաստատվել է պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
Ղեկավար խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 2015թ. պահպանման ծախսերի նախահաշիվը եւ 2015թ. բյուջետային ֆինանսավորման հայտը, գնումների պլանը:
«ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին:Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունըհորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»: