Ամբաստանյալը հայտնել է, որ նախաքննության փուլում քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ամբաստանյալ Վահե Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Արարատի քննչական բաժանմունքի քննիչը իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել և քրեական գործին է կցել տրանսպորտային միջոցի զննության և առարկաները ճանաչման ներկայացնելու մասին կեղծ արձանագրություններ:

Վահե Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Տեսանյութեր

Լրահոս