Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին hրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Այսօր Օմբուդսմենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից:
«Ընտրում ենք նաև հոգևոր կյանքին առնչվող թեմաներ` մատաղ սերնդին Աստվածաշնչյան իմաստությանը հաղորդ դարձնելու նպատակով: Այս տարի ընտրված են առակները, որոնք նաև իմաստություն և արժեքներ են սերմանում: Մենք ուրախ ենք, որ դպրոցներում ավանդույթ են դարձել այս կարգի միջոցառումները և նկատելի է, որ տարեցտարի ավելի շատ թվով դպրոցներ մասնակցություն են բերում կրթության նախարարության հետ համատեղ կազմակերպած մրցույթներին: Նպատակը մեր զավակներին խրախուսելն է, որպեսզի նրանք մեծանան` որպես արժանավոր զավակներ և իրենց օգտակարությունը բերեն մեր հայրենիքին և մեր ժողովրդին»,- իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:
2014թ. դեկտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարությունում անցկացվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակում միջանկյալ նիստ` ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների և այլ համապատասխան իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ` դեսպան Ջոն ՀեՖերնի գլխավորությամբ:
Հայ-ռուսական երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում կաշխատեն ՌԴ զինված ուժերի մասնագետները` ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Կանինի գլխավորությամբ:
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 16-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում
Ա.Աշոտյանի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բոլոնիայի անդամ դառնալու համար հարկավոր է, որպեսզի պետությունները միանան Եվրոպական խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիային, ինչն արդեն վավերացվել է ԼՂՀ ԱԺ-ի և Կոսովոյի խորհրդարանի կողմից, բայց քանի որ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են` մինչև ԵԽ-ն կազմ ընդգրկվելը:
Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով։ Դոլարը 500 դրամ արժեր 2004 թվականի վերջին։ Այն տարբերությամբ, որ դրամն այն ժամանակ ամրապնդվում էր, իսկ այսօր` արժեզրկվում։
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:
«Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին, իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, և կարող են ավելացնել անհարկի լարվածությունը հասարակության մոտ»:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 142 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով չնախատեսված տեղերում աղբը թափողներին հայտնաբերելու և երևույթն առհասարակ բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասն իրազեկել հանրությանը:
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Ա.Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ։
Երբ Հայաստանում օրը ցերեկով ծեծում են հաղթանակած բանակի, հաղթանակած ժողովրդի զինվորին, սա մեծագույն ողբերգություն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ՍԴՀԿ-ն միանշանակ դատապարտում է: Իսկապես անհրաժեշտ է, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Հաղթանակած ազատամարտիկը մեր երկրում ուղղակի իրավունք չունի հանդիպել նման ոտնձգություններ: Բայց, ցավոք, սա է մեր այսօրվա իրականությունը: Ընդհանրապես, բոլոր կասկածները փարատելու համար պետք է թափանցիկ գործընթաց:
2014թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 21:10-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բազմահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բաց պատշգամբում հայտնաբերվել է նույն շենքի 29-ամյա բնակչուհու դիակը՝ վզակալով կախված վիճակում:
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը նոր խմբագրմամբ, համաձայն որի դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, ուժի մեջ է ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից։ ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը դեմ չէր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում էր դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովելու երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ և չգրանցված դեղերից։
Ասիական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը: Վերջիններս նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում և հույս հայտնել, որ իրենց ներդրումների արդյունքում մեր երկրում կստեղծվեն նաև լրացուցիչ նոր աշխատատեղեր:
Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը համացանցին էլ ավելի բարձր է՝ 82 տոկոս: Սա արդեն համեմատական ցուցանիշ է Եվրոպական միության երկրների կտրվածքով և տարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: Գոհունակությամբ եմ նշում, որ համացանցի հասանելիությունը գրեթե նույնն է Հայաստանի ողջ տարածքում. մարզերի բնակիչները մայրաքաղաքի բնակիչների հետ հավասարապես օգտվում են համացանցից:
Ս.Ամիրշադյանը ՀՀ քաղաքացի Շ.Ավետիսյանի հետ գնացել է «4-րդ գյուղի գերեզմանատուն»՝ միմյանց հասցեներին հայհոյանքներ հնչեցնելու վերաբերյալ պարզաբանումներ կատարելու համար։ Առաջացած վիճաբանության ժամանակ էլ Ամիրշադյանն ստացել է հրազենային վնասվածքը։
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ջողազի ջրամբարի ափին ձուկ որսալու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության` ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։
Միջադեպի հաջորդ օրը Գևորգ Գասպարյանին է զանգահարել Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի պետ Լուսինե Մարությանը և կատարվածի համար ներողություն է խնդրել Զարզանդ Նիկողոսյանի անունից: Լուսինե Մարությանը հայտնել է, որ Գևորգ Գասպարյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա նաև հավաստիացրել է, որ Զարզանդ Նիկողոսյանը նրան սպանելու մտադրություն չի ունեցել և այժմ էլ չունի և որ Գևորգ Գասպարյանը կարող է զբաղվել իր բնականոն գործունեությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչպես խոստացել էր ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Նշվել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում և գործադիրը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա գործարկման համար:
2014 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրանք հանդիպել են Վանաձորի «Երկաթուղայինների» այգում, որտեղ էլ տղան աղջկան հայտնել է, որ առաջիկայում մեկնելու է զինծառայության, ինչ պատճառով վերջինս վրդովվել է և նրան մեղադրել իրեն խաբելու մեջ՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել նրան՝ գոռգոռցել , քաշքշել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին…
Ալվարդ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փորք տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ:
Պարզվել է, որ Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Գևորգյանն ազատվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից: Մեկ այլ հրամանագրով Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: