Նոր տարվա նախօրեին` դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ` «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ, այցելել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն:
Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերն՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապմնդմանը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս՝ պատասխանելով կառավարության գործունեությանը և նախատեսվող ծրագրերին վերաբերող բազմաթիվ հարցերի:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է հարկային պետական ծառայության մի խումբ աշխատակիցների՝ ծառայության պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն «Մոսկվա» կինոթատրոնում թոռնուհու հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11000 կրակոց:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանի կողմից խոշոր չափերով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրովնայի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև Միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքների առաքման սահմանափակումների հսկողության» կարգը
Ակնկալվում է այդ ընթացքում իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերն ու թեմաներն համապատասխանեցնել երկրի գիտական ներուժի եղած հնարավորություններին, գիտության և տեխնիկայի զարգացման համաշխարհային միտումներին:
Ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը տարիներ հետո գալու են այս շենք՝ որպես հաղթող երեխաներ, գալու են, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականների, երիտասարդ ստեղծագործողների համար սահմանած ՀՀ Նախագահի մրցանակները:
«Իհարկե, սա չի լինի միակ գործոնը. մեզ համար առաջնահերթ կլինի բուհի հավատարմագրված լինելու փաստը, իսկ այս երկու գործընթացները որոշ տվյալներով համադրվում են, որոշ տվյալներով` փոխլրացվում: Երկրորդ, այն բուհերը, որտեղ կան ակնհայտ խնդիրներ, աջակցության և լրացուցիչ վերահսկողության կարիք կունենան: Երրորդ` հաջորդ տարի նախարարությւոնը պատրաստվում է վարկանիշավորման համակարգը փոխանցել կամ համատեղ իրականացնել հասարակության և բուհերի վստահությունը վայելող որևէ ոչ պետական կառույցի հետ, ինչպես բոլոր միջազգային վարկանիշավորման համակարգերի պարագայում է»:
Լուսինե ԱԲԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:
Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի երեխաներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաները:
Ըստ որոշման նախագծի՝ վերջին տարիներին երիտասարդության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն անհրաժեշտություն են առաջացրել արդիականացնելու երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտը:
ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, դատապարտում է ծնողների, հարազատների կողմից երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ, ինչը հղի է ոչ միայն առողջությանը վնաս հասցնելու լուրջ սպառնալիքով, այլև նպաստում է անձի վաղ տարիքից վնասակար սովորությունների ձևավորմանը:
Արցախի իշխանությունները շահագրգռված են եւ շարունակելու են հնարավորինս աջակցել ձեր աշխատանքներին, քանի որ բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն այն հիմնական խնդիրներից են, որոնց լուծմանն են ուղղված մեր բոլոր ջանքերը:
2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 09-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ 1957թ. ծնված Լյուսյա Առաքելյանը բնակարանի պատուհանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին:
Մեր կողմից այսօր ընդունված փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերներին և գոյություն ունեցող հիմնախնդիրներին հավաքական և կոորդինացված արձագանքելուն: Վստահ եմ, որ դրանք կծառայեն ՀԱՊԿ զարգացման շահերին՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության՝ հավաքական հիմունքներով երաշխավորված անվտանգության ու խաղաղության պայմաններում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության»6-րդ համաժողովին: