ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում: Այս մասին զգուշացնող հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
Հանդիպմանը քննարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցը և ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրավիրել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին պատեհ պահի այցելել Հայաստան
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:
Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին
Կեստուտիս Բուդրիսը Հայաստանին կոչ է արել շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և հաստատել է, որ Լիտվան պատրաստ է շարունակել կիսել իր փորձը տնտեսության և էներգետիկայի ոլորտների դիվերսիֆիկացման, ճգնաժամերի կառավարման ազգային համակարգի մշակման և արտաքին սպառնալիքների նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման գործում:
Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, որը շարունակաբար նորանոր ոլորտներ է ներառում։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
Կողմերը համաձայնել են շարունակել փաստաթղթի մշակման շուրջ տարվող աշխատանքները։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ աճել է 7.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա՝ դեկտեմբերի նկատմամբ նվազել է 45.3 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն, դիտվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ` որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
«2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն՝ վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով հիմնել են «Վան Քարտ» ընկերությունը, որի շրջանակներում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով գովազդել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ:
«Դան Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում կասեցվել «Տորթ արքայախնձորով» ապրանքի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Օկսաննա Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Ազգային օրվա և Ազատագրման օրվա առթիվ։
Արման Նշանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում՝ escs.am: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է:
Քրեակատարողական հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.40 դրամ:
Հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754,839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41.124-ով կամ 5.8 %-ով:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը։ Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողների համար նախատեսված 3000-անոց քվոտայից օգտագործվել է 426 մեքենա (14 տոկոս)։
Լավագույն մաղթանքներն եմ հղում իմ լավ գործընկեր և բարեկամ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության օրվա առթիվ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր։
Բունդեսթագի արտահերթ ընտրություններում Մերցի պահպանողական դաշինքին, հաջորդում է Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, ապա Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: