Ձերբակալված քաղաքացին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներին հայտնել է, թե ով է իրականում ուղարկել նշված արկղ-առաքանին և այն ինքը ում պետք է փոխանցեր:
Նազարյանն այդ պաշտոնում նշանակվել է 2021 թ. սեպտեմբերի 7–ին։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։
Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները` ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ:
Կատարված ուսումնասիրության արդյունքում 2022 թվականի մարտի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում, որը հետագայում փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարանին:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնում իրականացված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 3 ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու իրենց գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ ազգային տոնի առթիվ:
Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։
Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Ծնվել է 1973 թվականի հուլիսի 31-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ջերմությամբ է հիշում տիկին քաղաքապետի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության առաքելությամբ Հայաստան կատարած այցը:
Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Փետրվարի 21-ի ժամը 19.15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է:
Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործող Thales , IDEMIA ընկերությունների, «Պեռնո Ռիկար», զբոսաշրջության ոլորտում գործող Societe des Troia-Valles ընկերության ղեկավարների հետ:
Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
Անդրադառնալով աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ իր ղեկավարվող նախարարության կողմից անհրաժեշտ մոտեցումներ են մշակվում՝ ապահովելու ոլորտի համապատասխան կանոնակարգումը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին կից գործող Եվրոպական կինոշուկային մասնակցում է առանձին հայկական տաղավարով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։
Ավարտվել է Նոր Հաճնի 25-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պարագայում բազմակի անգամ ավտոմեքենա վարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն. ՀՀ դրամի վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «2019 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներգրավվել է ընդերքօգտագործմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, որի ընթացքում նշված մարմնի աշխատակիցների կողմից կազմվել […]
Աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Պպատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ կոմիտեն, գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։
Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին 7 օրով գործուղում է Ֆրանսիա:
ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը զբաղեցնում է 5,5 %, առողջապահությունը՝ 5,4 %, տրանսպորտային ոլորտը՝ 3,9 %, հանքարդյունաբերությունը՝ 2,9 %, էներգետիկան՝ 2,6%:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը փետրվարի 22-24-ը կգործուղվի Թուրքիա` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի հատուկ նիստին։ Այս մասին այսօր կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի պաշտոնից:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Ընդգծվել է Հայաստան-Բրազիլիա քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի առավել զարգացման պատրաստակամությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: